ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ
Արխիվ 12-16ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ
ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ այսօր ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ՀՀ ՊՆ նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ, Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ միասին երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ պատարագին:
Հիշեցնենք, որ Սուրբ Ծննդյանը նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են բոլոր եկեղեցիների ջահերն ու կանթեղները ու վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ: Ի դեպ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարում՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության նախօրեներին:


Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

