ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳ` ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳ` ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ
Հայ առաքելական եկեղեցին այսօր` հունվարի 5-ին, նշում է Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում երեկոյան սուրբ պատարագ են մատուցում: Մարդիկ եկեղեցիներից տանում են վառված ճրագներ ու մոմեր, որոնք խորհրդանշում են աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Լապտերները վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը: Եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը եւ հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»:
Սուրբ ծնունդն ու Աստվածհայտնությունը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակում հունվարի 6-ին:
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում տաղավար կամ գլխավոր տոներին միշտ նախորդում է պահքը, իսկ երկու ամենագլխավոր տոներին` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող յոթնօրյա և քառասնօրյա պահքը բացվում է տոնից առաջ` Ճրագալույցի պատարագից վերադառնալուց հետո:

