ԱՄԱՆՈՐՅԱ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ` ԱՊԱԿՈՒՑ. ՖՈՏՈՇԱՐՔ
Արխիվ 12-16ԱՄԱՆՈՐՅԱ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ` ԱՊԱԿՈՒՑ. ՖՈՏՈՇԱՐՔ

Մոսկվայի Նիժնի Նովգորոդ քաղաքում գտնվող «Արիել» հայտնի ֆաբրիկան դժվար է ֆաբրիկա անվանել: Այն կարծես ամանորյա խաղալիքների իսկական թանգարան լինի: Խաղալիքները ձեռքի աշխատանքներ են:
Ձեռնարկությունը շարունակում եւ պահպանում է ապակուց խաղալիքներ պատրաստելու ավանդույթը, որը հասել է մեր օրերը 1936 թ-ից Գորկու անվան ձեռնարկության վարպետներից:
Ողջ տարվա ընթացքում «Արիել»-ում անցկացվում են էքսկուրսիաներ` այցելուներին մանրամասն պատմելով խաղալիքների պատրաստման տեխնոլոգիաները:
Ֆաբրիկայի վարպետները պատրաստում են տոնածառի գնդեր, դրասանգներ, տարբեր ձեւի ու չափի պատկերներ, անգամ Կրեմլի տոնածառի համար գնդեր:
«Արիել»-ի արտադրանքն արտահանվում է Գերմանիա, ԱՄՆ-ը, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա:



