ԵՐԳՉՈՒՀԻ ՍՈՆԱՆ` ՇԱԽՄԱՏԵ ՍԵՎ ԹԱԳՈՒՀԻ (Պրեմիերա)
Արխիվ 12-16ԵՐԳՉՈՒՀԻ ՍՈՆԱՆ` ՇԱԽՄԱՏԵ ՍԵՎ ԹԱԳՈՒՀԻ (Պրեմիերա)
Կայացավ երգչուհի ՍՈՆԱՅԻ եւ լեգենդար «Bad Boys Blue» խմբի կատարող Kevin McCoy-ի «DO WHАT YOU DO» զուգերգի տեսահոլովակի պրեմիերան: Ի դեպ, երգն արդեն հանրությունը հասցրել էր լսել ու սիրել հենց Ամանորի գիշերը` տոնական եթերում, իսկ այսօր արդեն երգչուհին իր երկրպագուների դատին է հանձնում տեսահոլովակը: Նշենք, որ տեսահոլովակում Սոնան շախմատի սեւ խաղաքարերի թագուհին է, իսկ Kevin McCoy-ին բաժին է ընկել սպիտակ խաղաքարերի թագավորի «պաշտոնը»: Տեսահոլովակի պրեմիերայի մասին Սոնան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջապես, երկար սպասված մեր զուգերգը…տեսահոլովակ «Bad Boys Blue» լեգենդար խմբի էքս մեներգիչ Kevin McCoy-ի հետ` նկարահանված «DO WHАT YOU DO» տեսահոլովակի հիման վրա: Ուրախ եւ հաճելի դիտում եմ մաղթում, իմ սիրելիներ: Թող 2015 թվականին դրական լիցքերը առավել շատ լինեն, իսկ էներգիան լինի անսպառ»:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

