«ԱՎԱՏԱՐԻ» ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ
Արխիվ 12-16«ԱՎԱՏԱՐԻ» ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ
«ԱՎԱՏԱՐ» ֆիլմի դերասանուհի Զոյա Սալդանիի ընտանիքը համալրվել է եւս երկուսով. դերասանուհին արու երկվորյակ զավակ է ունեցել:
Դերասանուհին «Ինսթագրամ» սոցիալական ցանցում տեղադրել է լուսանկար, որտեղ պատկերված է երկու մանկական շիշ, տարբեր գույնի միանման խաղալիքներ եւ թողել գրառում. «Շնորհավորում եմ բոլորին Ամանորի կապակցությամբ: Մեր Ամանորը սկսվեց մեր տղաների լույս աշխարհ գալով: Շնորհակալություն ձեզ` դրական լիցքերի համար»:


