ԿՈՒԲԱՅՈՒՄ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Արխիվ 12-16ԿՈՒԲԱՅՈՒՄ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Կուբայի մայրաքաղաք Հավանայում մի խումբ քաղաքական ակտիվիստներ են ձերբակալվել քաղաքային բանտի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու նպատակով: Ակտիվիստները բողոքում են վերջին շրջանում Կուբայում ձերբակալված կուբացի այլախոհների ձերբակալման դեմ:
Հիշեցնենք` դեկտեմբերի երեսունից ձերբակալվել են Կուբայի ներկայիս իշխանության դեմ պայքարող մոտ տասը ակտիվիստի:
Ոստիկանությունը ձերբակալել է ակտիվիստներին, մինչ նրանք կսկսեին իրենց բողոքի ակցիան:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ցանկանում էին ստուգել`արդյոք ներկայիս իշխանությունները կարող են քաղաքական ինչ-որ գործողությու իրականացնել:
Կուբայի ներկայիս իշխանությունները ակտիվիստների այս քայլը համարել են քաղաքական պրովոկացիա:

