ԴՈԼԱՐԻ ԳԵՐԱՐԺԵՎՈՐՈՒՄԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ ՇՂԱՐՇԻԿՑԻՆԵՐԸ. «ԿՑՄՑԵԼՈՎ ԵՆ ՓԱԿԵԼ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ԴՈԼԱՐԻ ԳԵՐԱՐԺԵՎՈՐՈՒՄԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ ՇՂԱՐՇԻԿՑԻՆԵՐԸ. «ԿՑՄՑԵԼՈՎ ԵՆ ՓԱԿԵԼ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ»

 

Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքի ղեկավար  Հովհաննես Հարությունյանից «Իրավունքը» հետաքրքրվեց, թե ինչպես են շղարշիկցիների վրա անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած այս համատարած արհեստական թանկացումներն  ուդրամ-դոլար տատանումները:  Պրն Հարությունյանը կատակելով ասաց, որ դրամ-դոլար տատանումներն ազդել են ոչ միայն բնակիչների, այլեւ ընտանի կենդանիների վրա: «Թեփի եղածն ինչ է, որ 2800-ից դարձել է 3200 դրամ»,- հոգոց հանելով ասաց համայնքի ղեկավարը:

Ինչ վերաբերում է  դոլար-դրամ տատանումներին,  Շղարշիկ համայնքի բնակիչների մի մասը, ինչպես տեղեկացրեց Հովհաննես Հարությունյանը, դոլարով էին վարկ վերցրել բանկերից: Վարկի տոկոսներն էլ մի կերպ են մարել. «Արտագնա աշխատանքից վերադարձողներ են եղել, որոնց փողն էլ այդ ընթացքում ինչ-որ չափով արժեզրկվեց: Կցելով-կցմցելով`  իրենց  բանկի տոկոսները փակեցին վարկառուները»:

Առաջին անհրաժեշտության ապրանքների (ալյուր, կաթ, հաց եւ այլն) թանկացումների մասին խոսելիս էլ համայնքի ղեկավարն  ասաց, որ Շղարշիկում հիմա անասնակերի այնպիսի սղություն է, որ կաթի մասին  խոսելն ավելորդ է. «Վերամշակող կազմակերպությունները կաթի մթերման սեզոնին խաբում են գյուղացուն: Կաթը մթերում են 150, 160 դրամով: Եթե գյուղացիները կարողանան իրենց արտադրանքի վաճառքից օգտվել, ապա հայոց աշխարհի գյուղերը շեն կլինեն: Իսկ մեզ մոտ առայժմ վերավաճառողներն են օգտվում: Մարդիկ ունենք, որ ցուլեր ունեն մորթելու ենթակա: Վերավաճառողները գալիս են, 1850-1900 դրամով տանում են ու վերավաճառում  միսը կրկնակի թանկ»:

Դոլարի գերարժեւորման ժամանակ մեկ պարկ ալյուրը, ըստ պրն Հարությունյանի,   Շղարշիկում վաճառվել է 18-22.000 դրամով, իսկ հիմա` 14.000 դրամ է:  «Միայն հացի գնի փոփոխություն մեզ մոտ չեղավ:  Դե մեր գյուղում  հիմնականում հացը թխում են: Թոնրի լավաշ են թխում»,- ասաց համայնքի ղեկավարը:

Թեւ Շղարշիկ համայնքը գազաֆիկացված է, սակայն, գազ օգտագործելը շղարշիկցիների համար ճոխություն է ու չի արդարացնում. «Աթար  ու փայտ ենք վառում հիմնականում: Շղարշիկիցներն ասում են, որ  եթե անասնակերի ու ձմռան վառելիքի խնդիրները լուծում ես, ուրեմն էլ  հարց չունես»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում