ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՊԱՑՈՒՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻՆ 7-12 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Արխիվ 12-16ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՊԱՑՈՒՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻՆ 7-12 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ
«Դատավորը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, դեռեւս մեղադրանքի հետ կապված դիրքորոշում եւս չի հայտնել: Իսկ ես, որպես իր փաստաբան, այս պահի դրությամբ ոչ հերքում եմ, ոչ հաստատում, փաստն այն է, որ ինքը փաստացի չի ստացել գումարը, որը պաշտոնապես նշված է»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի քսանհինգին ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Լոռու մարզի դատավոր Խաչատուր Խաչատրյանի քրեական գործի մանրամասներին ասաց դատավորի փաստաբան ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի քսանհինգին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2 եւ 3 կետերի հատկանիշներով, այն է` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ: Հավելենք, որ մեղադրանքն ապացուցվելու դեպքում դատավորին սպառնում է յոթից տասներկու տարվա ազատազրկում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

