ԿՑԱՆԿԱՆԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԻՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ. ՀԿԿ ՆԱԽԱԳԱՀ ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Արխիվ 12-16ԿՑԱՆԿԱՆԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԻՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ
ՀԱՄԱԽՄԲՎԱԾ. ՀԿԿ ՆԱԽԱԳԱՀ ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Մենք մնում ենք նույն կարծիքին, որ շատ ճիշտ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրորոշումը ԵՏՄ-ին միանալու հարցին, որին մենք արձագանքեցինք ժամանակին».- մեզ հետ զրույցում ասաց ՀԿԿ նախագահ ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, այնուհետ շարունակեց. «Հարցը բաղկացած է երկու մասից, թե որքանով ԵՏՄ-ն օգտակար կլինի հանրապետության հետագա զարգացման համար, ինչը կախված է թե ներքին աշխատաննքների կազմակերպումից եւ թե միջազգային իրադարձություններից` ՌԴ-Ուկրաինա հարաբերությունից եւ այլն: Մեր առջեւ բացվում է 180 միլիոնանոց բնակչություն ունեցող 4 երկրների հետ հարաբերակցություն, ուստի մենք պարտավոր ենք ճիշտ կազմակերպել մեր աշխատանքները, քանի որ մեզ մոտ արտահանումը 4-5 անգամ պակաս է, քան ներմուծումը: ՈՒստի պետք է զարկ տանք արդյունաբերությանը: Պետք է վերացնել մենաշնորը, սպեկուլյացիան, օրենքները պետք է աշխատեն, միջին ու մանր բիզնեսը զարգացնել, որպեսզի կանխվի արտագաղթը:
Եղել են բազում մարտահրավերներ հայ ժողովրդին, ուստի ես կցանկանայի, որ 2015 թվականին լինեինք ավելի համախմբված, խաղաղություն լինի մեր սահմաններում, ԼՂՀ-ում: ՀԿԿ-ի կողմից շնորհավորում եմ «Իրավունք» թերթի անձնակազմին մաղթելով ստեղծագործական աշխատանք»:
Շնորհավոր ամանոր եվ սուրբ ծնունդ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

