«ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԲԱՑՎԵԼՈՒ ՄԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

«ԳԱԼԻՔ ՏԱՐՈՒՄ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԲԱՑՎԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ տոնական ուղերձ է հղել` անդրադառնալով սկսած մշակից մինչեւ գործարար: Նախարարի տոնական բարեմաղթանքում` մասնավորապես սպսաված է.

«Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության հողագործներին, անասնապահներին, գյուղատնտեսության բնագավառի մասնագետներին, գիտնականներին, գյուղատնտեսական հումք վերամշակողներին եւ գործարարներին, ովքեր շարունակում են նախանձելի նվիրումով ու եռանդով բարիք արարել ու շենացնել հայրենի գյուղը:

Անցնող 2014 թվականը, չնայած բնակլիմայական անակնկալներին, գյուղացու համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձավ նոր ձեռքբերումների, հաջողությունների ու առաջընթացի տարի:

Մենք լավ ենք գիտակցում, որ այսօր գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացած խնդիրները բազմազան են եւ առանձնահատուկ հոգածության, ամենօրյա ուշադրության կարիք ունեն, ուստի այսուհետ եւս գյուղացու հոգսը թեթեւացնելու նպատակով շարունակվելու է պետական աջակցությունն ու օժանդակությունը:

Լիահույս եմ, որ գալիք տարում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում նոր հեռանկարներ են բացվելու մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար: Միության մեծ ու տարողունակ շուկան անսահմանափակ հնարավորություններ կարող է ստեղծել թարմ ու վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի շահավետ պայմաններով իրացման եւ մեր գյուղացիական տնտեսությունների համար կայուն եկամուտների ապահովման գործում:

Եվ այսօր, ձեր աշխատանքի նկատմամբ ունեցած մեծագույն հարգանքով ու երախտիքով, մաղթում եմ առողջություն, երջանկություն, լավատեսություն ու բարօրություն:

Թող Նոր տարին մեր երկրի ու հայ ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության ու հզորացման, իսկ հողի մշակի համար` առատ բերք եւ բարիքի տարի:

Աստված մեզ պահապան»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում