ՀՀ վարչապետ. «ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ԱՍԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ՀՀ վարչապետ. «ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ԱՍԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

 

ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում կառավարության ղեկավարը նշեց.

«Լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչնե՛ր,

Սիրելի՛ բարեկամներ,

Ուրախ եմ կրկին հյուրընկալելու ձեզ՝ այս անգամ արդեն որպես կառավարության ղեկավար։ Մշտապես ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ. մենք միասին մեկ ընդհանուր գործ ենք անում, որովհետեւ ունենք միասնական նպատակ եւ երազանք՝ ունենալ արդար, զարգացող եւ ժողովրդավար պետություն, կառուցել բարեկեցիկ հասարակություն, որի քաղաքացի լինելը պատիվ լինի յուրաքանչյուրի համար։ Ես վստահ եմ, որ իրենց գործին անմնացորդ նվիրված լրագրողների հավատամքը դա է:

Հարգելի՛ լրագրողներ,

Ձեր գործիքը բառն է եւ խոսքը: Իմ գնահատմամբ՝ ամենահզոր եւ ազդեցիկ զենքը:  Ես մի առիթով արդեն ասել եմ. բառը, խոսքը կարող է պաշտպանել արդարությունը, ազատությունն ու մարդու իրավունքը, բայց, միեւնույն ժամանակ, չփաստարկված ու անպատասխանատու բառը կարող է գործել ամենամեծ անարդարությունը։ Այո՛, անաչառ տեղեկատվությունը, գրագետ ու ճշմարիտ խոսքը յուրաքանչյուր պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ուժն է: Ես չէ, որ պիտի ասեմ՝ հանրային կարծիք կարող է ձեւավորել բացառապես եւ միայն ճշմարիտ, արդար ու փաստարկված տեղեկատվությունը, վերլուծությունն ու գնահատականը։

Չորրորդ իշխանությունը մեր նորանկախ երկրի կարեւորագույն նվաճումներից է, եւ ես հպարտ եմ, որ մենք այսօր ունենք իրապես կայացած լրատվամիջոցներ, որոնք թիկունքից չեն հարվածում, այլ խոսում են բաց եւ միմիայն փաստերի լեզվով։

Հարգելի՛  ներկաներ,

Ես հարգում եւ գնահատում եմ ձեր աշխատանքը, աշխատանքը բոլոր այն լրատվամիջոցների, որոնք գիտեն իրենց խոսքի արժեքը։ Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, եւ ուժեղ է այն պետությունը, որն ունի արդարամիտ չորրորդ իշխանություն: Ես անչափ կարեւորում ու գնահատում եմ մեր համատեղ աշխատանքը, եւ վստահ եմ, որ այն շարունակվելու է փոխադարձ հարգանքի եւ միմյանց օգնելու մթնոլորտում։ Հայտնի դասականն ասում էր. «Անաչառ եւ փաստարկված քննադատությունն արյան ճիշտ շրջանառությունն է։ Առանց անաչառ քննադատության լճացումն ու սխալներն անխուսափելի են»։ Կարծում եմ՝ ավելի ճշգրիտ հնարավոր չէ ասել։

Հարգելի՛ լրագրողներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ լրագրողական խիզախություն՝ ասելու եւ պաշտպանելու ճշմարտությունը: Թո՛ղ մեր յուրաքանչյուր խոսքում եւ գործում լինի սերը, հույսն ու հավատը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Ի դեպ, ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ ՀՀ կառավարության հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար պարգեւատրվեցին ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով, ինչպես նաեւ խրախուսվեցին ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու եւ ակտիվ համագործակցության համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում