«ՆՈՒՌԸ` ՆԵՐԿԱ ԵՎ ԳԱԼԻՔ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ»

Արխիվ 12-16

«ՆՈՒՌԸ` ՆԵՐԿԱ ԵՎ ԳԱԼԻՔ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ»

 

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Հայոց Եկեղեցում հաստատվեց եւս մի բարեպաշտական արարողություն` նռան օրհնություն: Այլեւս ամեն տարի` դեկտեմբերի 31-ին, ժ. 00.30-ին, մեր բոլոր եկեղեցիներում կկատարվի նռան օրհնություն», - այս մասին եւս մեկ անգամ տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ապա հանգամանալից ներկայացնում նռան խորհուրդն ու նռօրհնեքի կարեւորությունը. «Տակավին նախաքրիստոնեական ժամանակաշրջանում նուռն իր խորհրդանշական իմաստով եղել է Հայոց դիցարանի հետ կապված խորհրդանիշ եւ պատկերվել հայկական մշակույթում ու  արվեստում:

Նուռն իր խորհրդանշական իմաստով նաև մաս է կազմել Քրիստոնյա Հայաստանի խորհրդանշանային համակարգի: Դեռ վաղ միջնադարից նուռը, ի շարս այլ բուսական մոտիվների, պատկերվել է եկեղեցական ճարտարապետության, խճանկարչության, մանրանկարչության եւ կիրառական արվեստներում:

Հայոց Եկեղեցու աստվածաբանական միտքը կատարել է նաեւ նռան մեկնաբանությունը, որն առաջին հերթին տեղ է գտել Սբ Ավետարանի խորանների մեկնություններում, որոնք հեղինակել են Ստեփանոս Սյունեցին, Սբ Ներսես Շնորհալին, Վանական վարդապետը, Գրիգոր Խլաթեցին (Ծերենց), Սբ  Գրիգոր Տաթեւացին, Պողոս Րաբունապետը (ինչպես նաեւ ԺԱ-ԺԷ դարերի անանուն հեղինակներ):

Նռնենու պտուղը խորհրդանշում է մարգարեներին. դառը կեղեւը Հին Կտակարանի Օրենքն է ու մարգարեությունները, որոնք կանխասացական վկայություններով նախապատրաստում էին Փրկչի գալստյանը եւ ավետում աստվածային փրկագործությունը: Կեղեւի մեջ պարփակված կարմրագույն պտուղը` Սբ Ավետարանն է (իմա Տեր Հիսուս Քրիստոս), որն իր քաղցրությամբ` աստվածային սիրով, զոհաբերությամբ ու շնորհներով պարգեւեց փրկություն եւ հավիտենական կյանք. «Իսկ երբ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց, - ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ, իր ողորմության համաձայն, - փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով եւ նորոգությամբ Սուրբ Հոգու, որ թափեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի, նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով» (Տիտոս Գ 4-7):

Նուռն իր հոգեւոր խորհրդաբանությամբ նաեւ ներկայացնում է մարդու երկրավոր ու երկնային կյանքը. դառը կեղեւն իր վեցաթերթ թագապսակով խորհրդանշում է երկրավոր կյանքը, որը պետք է պսակված լինի աստվածային երեք շնորհների` հավատքի, հույսի, սիրո թագով, որոնք համապատասխանաբար առնչվում են Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին` Հորը (հավատք), Որդուն (հույս) եւ Սուրբ Հոգուն (սեր): Իսկ նռան կարմրագույն պտուղը խորհրդանշում է առաքինական գործերով (հատիկներ) զարդարված անձի հաղթանակը` աստվածացումը (կարմիր գույն) եւ Երկնի արքայության անճառելի քաղցրությունը: Այդ աստվածային շնորհների ներգործությամբ է, որ մարդ հաղթահարում է երկրավոր կյանքի դառնությունը` փորձություններն ու նեղությունները եւ հաջողությամբ պսակում հավատքի բարի պատերազը` մուտք գործելով Երկնի արքայություն. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը: Ուստի ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը` արդար Դատավորը, այն օրը, եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա հայտնությունը» (Բ Տիմոթ. Դ 7-8):

Եվ այսպես, հոգեւոր կյանքում նուռը հանդիսանում է ներկա եւ գալիք կյանքի խորհրդանիշ, ուստիեւ հենց Ամանորի շեմին նռան օրհնությունը չափազանց ուշագրավ է եւ հոգեշահ. «Որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծո շնորհի, որ տրված է ինձ, բայց ուրիշն է, որ շինում է. սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է շինում, որովհետեււ այլ հիմք ոչ ոք չի կարող դնել, քան այն դրված հիմքը, որ է Հիսուս Քրիստոս» (Ա Կորնթ. Գ 10-11):

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում