ԻՆՉՈ՞Վ Է ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԱՊԱՐԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Վ Է ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԱՊԱՐԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ապարանցի Արմեն Մարտիրոսյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Նոր տարին անցկացնում է տանը` իր ընտանիքի հետ: Հատուկ որեւէ ավանդույթ, առավելեւս ապարանցիներին բնորոշ հատուկ ավանդույթ չկա, որը նշում է Մարտիրոսյանի ընտանիքը: Որեւէ հատուկ կերակրատեսակ էլ չի դրվում Մարտիրոսյանների ընտանիքում. «Ոչ կոկորդիլոսի ու այլ կենդանիների մսեր չի դրվում մեր սեղանին: Պարզապես Նոր տարվա գիշերը կամ հաջորդ օրը խորոված ենք անում»:
2015 թ-ը խոյի կամ այծյամի տարի է: Արդյոք Արմեն Մարտիրոսյանի ամանորյա սեղանին այծ կամ խոյ կտեսնենք: «Այծի միս չենք օգտագործում: Բացի այդ` մեծ խոյը էդքան էլ հարմար չէ ուտելու համար: կամ խոզի կամ տավարի միս կլինի սեղանին»,- ասաց նախկին պատգամավորը:
Ամանորից առաջ շատերն են իրենց զգեստապահարանը թարմացնում: Տղամարդիկ, օրինակ, կոստյում են գնում: Արդյոք անկախ պատգամավորը Ամանորից առաջ գնում է նոր հագուստ, օրինակ, նոր կոստյում:Եվ եթե այո, ապա հետեւում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բրենդին ուշադրություն դարձնելու, այսպես ասած, խորհրդին: «Ես նմանատիպ սովորություն չունեմ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Իմ բոլոր կոստյումները տեղական արտադրության են»:
Մանրամասները`տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

