ԵՐԵԽԱ ԷԻՆՔ ՈՒ ՉԷԻՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂԻՑ ԷՐ ԳԱԼԻՍ ԱՅԴ ՀՐԱՇՔԸ. ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
Արխիվ 12-16ԵՐԵԽԱ ԷԻՆՔ ՈՒ ՉԷԻՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂԻՑ ԷՐ
ԳԱԼԻՍ ԱՅԴ ՀՐԱՇՔԸ. ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
«Ես մինչեւ հիմա հավատում եմ , թե ձմեռ պապիկին, թե ձյունանուշիկին եւ այդ հրաշալի զգացողությունը փորձում եմ փոխանցել երեխաներիս ու թոռներիս».- «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավելելով, որ մանկությունից մինչ այսօր իր ենթագիտակցության մեջ նշմարվել է մի անհասկանալի ու անըմբռբնելի ուրախության սպասում, որը տեղի էր ունենում ամեն ամանորին. «երեխա էինք ու չէինք հասկանում, թե այդ հրաշքը որտեղից է գալիս, բայց սպասումն այնքան մեծ էր, որ ահա հիմա կարթնանանք ու տոնածառի տակ կտեսնենք մեր նվերները` ձմեռ պապիկի կողմից: Մեր մանկության տարիներին չկար ձմեռ պապիկին տուն հրավիրելու ծառայություն, ուստի մենք ոգեվորվում էինք այն մտքից, թե այդ երբ հասցրեց գալ ձմեռ պապիկը եւ մեզ նվերներ բերեց»:
Օգտնվելով առիթից Շնորհավորում եմ մեր հայ ազգի Նոր տարին եւ Սուրբ ծնունդը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

