Տիգրան Ուրիխանյան. Ստեղծվել է խորհրդաժողովի կազմկոմիտե

Արխիվ 12-16

Տիգրան Ուրիխանյան. Ստեղծվել է խորհրդաժողովի

կազմկոմիտե


Օրեր առաջ ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը հայտարարեց, որ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին տեղի է ունենալու ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով: «Իրավունքի» այն հարցին, կարո՞ղ եք ավելի մանրամասնել, թե ի՞նչ փուլում է գտնվում խորհրդաժողովի կազմակերպումը, ինչ ֆորմատ է նախատեսվում, ովքեր են հրավիրված ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ասաց.

- Այս պահին կարող եմ ասել հետևյալը. ստեղծվել է կազմկոմիտե, որը զբաղվում է խորհրդաժողովի կազմակերպչական աշխատանքներով: Վստահաբար կարող եմ ասել, որ այն կազմակերպված է լինելու շատ բարձր մակարդակով և լինելու է խիստ ներկայացուցչական: Դուք արդեն իսկ ականատեսն եք քաղաքական, հասարակական ուժերի կողմից ամեն օր հնչող նորանոր հայտարարությունների, արձագանքների: Միակ խնդիրը, որ մենք այս պահին ունենք, եթե իհարկե դա կարելի է խնդիր կոչել, մասնակցելու ցանկություն հայտնողների աննախադեպ մեծ թիվն է, որը մեզ ստիպում է վերանայել սկզբնական ֆորմատը և դահլիճի ընտրությունը: Իհարկե հասկանալի է, որ այս հարցերն արագ լուծվելու են, և կազմկոմիտեն զբաղված է հենց լավագույն տարբերակները մշակելով: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, շարժումները, անհատները, իրենց հրավիրատոմսերը ստանալու են հունվարի 10-ից սկսած, երբ բոլոր կազմակերպչական հարցերն արդեն ամբողջությամբ լուծված կլինեն:

- Խոսակցություններ կան, որ խորհրդաժողովը կարող է փակ լինել ԶԼՄ-ների համար:

- Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից: Ո՞րն է նման ներկայացուցչական խորհրդաժողովի՝ փակ անելու իմաստը: Ընդհակառակը, մենք կարևորում ենք, որ հասարակական տրամադրությունների բոլոր նրբերանգները հնչեցվեն, և տեղի ունենա ազատ և անկաշկանդ քննարկում: Խորհրդաժողովը բաց է լինելու ԶԼՄ-ների համար, ավելին, այս պահին կազմկոմիտեն քննարկում է ողջ ընթացքը ուղիղ եթերով հեռարձակելու հարցը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում