ՆԱԽԱՐԱՐ. «ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՍԵՂԱՆՆԵՐԻ ՆՄԱՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐ. «ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՍԵՂԱՆՆԵՐԻ ՆՄԱՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհավորեց բոլորին Ամանորի ու Սուրբ Ծնունդի առթիվ: «Իրավունքը» պրն Կարապետյանից հետաքրքրվեց`եղե՞լ է դեպք, երբ աշխատանքի բերումով Ամանորը դրսում է նշել: «Ո՛չ, ցանկություն էլ չի եղել: Պետք է տանը մնամ, որ հանգստանամ»,- ասաց նախարարը:
Ամանորը մեր ժողովուրդը ասոցացնում է ճոխ սեղանների հետ, որը, սակայն, ընդունելի չէ Սերգո Կարապետյանի համար: «Ամանորյա սեղանը պետք է լինի ամենօրյա մեր սեղանների նման, ոչ թե ճոխ սեղաններ` բդով ու չգիտեմ ինչերով»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Մանրամասները`տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

