«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵՑ ԱՅՆ ՄԵԾ ՓՈՐՁՈՎ, ՈՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵՑ ԱՅՆ ՄԵԾ ՓՈՐՁՈՎ, ՈՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲՈՒՄ»

 

Օրերս Հայոց բանակից զորացրվել է ժողովրդական երգիչ ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` նոր ուժով ու եռանդով վերադառնալով իր երաժշտական ուղուն: Այո՛, սա բոլորովին էլ շոու չէ, այլ օրինակելի վարք այն բոլոր ճանաչված ու սիրված դեմքերի համար, ովքեր թեպետ դարձել են մեր ազգի հեռուստատեսային հերոսները, բայց իրական հերոսներ երբեք չեն դառնա, քանի որ մեծամասաբ չեն ծառայել բանակում: Ինչեւէ, երեկվա զինվորի հետ «Իրավունքի» զրույցը ծավալվեց նախ բանակային կյանքի, ապա Ամանորի ու առաջիկա ծրագրերի շուրջ:

-Նախեւառաջ բարի վերադարձ: Արման, ինչո՞ւ շատ մշակութային դեմքերի պես Դուք էլ չփորձեցիք խուսափել ծառայությունից:

- Շնորհակալություն: Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ՝ ապահովելով մեր ընտանիքների եւ ողջ ազգի անվտանգությունը: Իսկ հանրային մարդիկ առաջնահերթ վառ օրինակ պետք է ծառայեն մյուսներին՝ ծառայելով բանակում:

- Ո՞րն եք համարում Հայոց բանակում անցկացրած ամենաուրախ օրը:

- Ծառայության ընթացքում ուրախ եւ զվարճալի պահերն անխուսափելի էին: Սակայն, ուզում եմ առանձնահատուկ ուշադրության արժանացնել զինակից ընկերներիս կողմից ինձ համար նկարահանած կատակ-տեսանյութը, որի համար ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել իմ ընկերոջը՝ երգիչ-դերասան Գեւորգ Սիրեկանյանին:

- Իսկ ո՞րն էր այս երկու տարվա ընթացքում ունեցած ամենամեծ դժվարությունը:

- Բոլոր զինվորներն էլ ունենում են դժվարություններ ծառայության ընթացքում ես նույնպես բացառություն չեմ եղել: Ծառայության սկզբնական շրջանում, երբ ամեն ինչ օտար ու անսովոր է, բնականաբար, դժվարություններն ավելի շատ են եղել, սակայն ժամանակը լուծում է բազմաթիվ խնդիրներ:

- Ժողովրդական երգն ու արդեն իսկ ունեցած ճանաչումը օգնե՞ց բանակում, թե՞ խանգարեց:

- Իհարկե օգնեց: Թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Երեւանի զորամասերում զինակիցներս եւ հրամանատարները շատ գնահատում եւ սիրում էին իմ մատուցած երգերը:

- Ո՞րն էր այս երկու տարին թեթեւ անցկացնելու Ձեր բաղադրատոմսը:

- «Շրջապատված լինել իսկական ընկերներով եւ ապահովել առողջ մթնոլորտ». կարծում եմ` սա է ծառայութան իսկական թեթեւության նախապայմանը:

- Արդյո՞ք սրանք կորցրած տարիներ էին, թե՞ յուրահատուկ ձեռքբերումներով լի:

- Ծառայության տարիները շրջադարձային էին իմ կյանքում: Բազմաթիվ համերգային հրավերների մերժումը փոխհատուցվեց այն մեծ փորձով, որը ձեռք բերեցի զինվորական երգչախմբում: Այդ ամենի համար առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել երգչախմբի գեղարվեստական ղեկավար մայոր Արամ Գալստյանին: Ընդհանուր առմամբ, ծառայությունը մի յուրօրինակ դպրոց է, որ անփոխարինելի գիտելիքներ է տալիս:

- Ի՞նչ կփոխեիք մերօրյա բանակում, եթե այդպիսի հնարավորություն ունենայիք:

- Եթե իսկապես ընձեռնվեր այդպիսի հնարավորություն, ապա առաջնահերթ փոխադարձ հարգանքի ու սիրո մթնոլորտ կստեղծեի բանակում: Ինչպես նաեւ կվերանայեի մեր զինվորականների վարձատրությունը: Չէ՞ որ նրանց շնորհիվ է միայն, որ կանք ու կլինենք:

- Բանակը շա՞տ է փոխել Արման Խաչատրյանին:

- Մասամբ: Բնավորությանս մեջ բազմաթիվ գծեր փոխվել են: Այժմ ավելի ինքնավստահ եմ, հաստատուն ու հասուն մտածելակերպով:

- Անցնենք նաեւ քաղաքացիական կյանքի հարցերին ու բանակից հետո ամենաշատ տրվող ավանդական հարցը մենք էլ ուղղենք` ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:

-Ամուսնության պլաններ մոտ ապագայում դեռ չկան: Դեռեւս ուզում եմ լիովին աշխատանքիս տրվել: Իսկ կամուսնանամ այն ժամանակ, երբ կգտնեմ իմ միակին:

- Ի՞նչ երաժշտական նորություններ սպասենք Ձեզնից ապագայում:

- Աստծո կամոք 2015-ին բազմաթիվ նպատակներ ունեմ իրականացնելու, այդ թվում նաեւ տեսահոլովակի նկարահանում: Հուսանք, որ երկրպագուներիս շատ չեմ սպասեցնի:

- Ի՞նչ եք ակնկալում 2015-ից` ոչխարի տարուց:

- Ակնկալիքներս շատ են, մնում է սպասենք, որ իրականանան:

- Իսկ Ձմեռ պապից ի՞նչ եք խնդրել:

- Ձմեռ պապիկից դեռ չեմ որոշել ինչ ուզել, բայց հաստատ բաց չեմ թողնի որեւէ բան խնդրելու հնարավորությունը:

- Եվ, իհարկե, Ձեր բարեմաղթանքը առաջին հերթին հայ զինվորին եւ հետո Ձեր երկրպագուհիներին, ովքեր երկու տարի սպասել են Ձեզ:

- Շնորհավոր բոլոր զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող լցվեն անսահման համբերությամբ եւ արիությամբ: Թող գալիք տարին խաղաղություն, համբերություն բերի ու երաժշտությամբ լցնի բոլորիս հոգիները: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել իմ հանդիսատեսին եւ ասել, որ արտիստը միշտ զգում է նրանց ներկայությունն ու սերը:

Ի դեպ, Արման Խաչատրյանը ծառայության ընթացքում Զինվոր հասարակական խորհրդի կողմից պարգեւատրվել է «Զինվոր Հայրենյաց» մեդալով, ինչի մասին զրույցի ընթացքում համեստաբար լռեց: Հիշեցնենք նաեւ, որ Ա. Խաչատրյանը ծառայության ընթացքում կյանքի կոչեց նաեւ «Զինվոր» երգը` նվիրված թշնամու գնդակից քաջի մահով ընկած Արմեն Հովհաննիսյանի անմահ հիշատակին:



 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում