Ի՞ՆՉ Է ԲԵՐԵԼՈՒ ՍԱՆՏԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ «ԱՐՔԱՅԱԶՆԻՆ»

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ԲԵՐԵԼՈՒ ՍԱՆՏԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ «ԱՐՔԱՅԱԶՆԻՆ»

 

Տարեմուտին ընդառաջ «Իրավունքը» ձիու պես սլացող 2014 թվականի, գալիք տարվա ծրագրերի, ինչպես նաեւ ամանորյա  եռուզեռի մասին զրուցեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻ հետ:

- Դավիթ, ի՞նչ տվեց քեզ 2014 թվականը:

- Նախ ասեմ, որ 2014-ը իմ տարին էր, քանի որ ես ծնվել եմ հենց ձիու տարում: Այն ինձ համար դարձավ միայն ձեռբերումների տարի, ավելին`տարեմուտին ունեցա ինձ համար մեծ արժեք ունեցող հաղթանակ` գրավելով «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» մրցույթում առաջին պատվավոր տեղը:

- Ի դեպ, կարծես թե, վաղօրոք սկսվել է Ձեզ մոտ Ամանորը` հաշվի առնելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված Օպերայի եւ բալետի թատրոնի տոնական լուսանկարները:

- Այդ օրը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ բացառիկ մի նախագծով՝ «Վիեննա գալա» համերգով: Եվ այդ ամանորյա շքեղ հանդիսությունից հետո տեղի ունեցավ ամանորյա մեծ պարահանդես թատրոնի ճեմասրահում` Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի լավագույն արտիստների մասնակցությամբ: Ի դեպ, ես այդ օրը օպերային թատրոնի «արքայազն» էի իմ կերպարով:

- Որքան էլ, որ 2015 թվականը ոչխարի տարի է, բայց, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք դիմավորելու Նոր տարին:

- Ամանորի գիշերը ունեմ շատ կարեւոր հյուր` Վրաստանից ժամանելու է իմ շատ լավ ընկեր Ջաբա Լաբաձեն, որը նաև իմ PR մենեջերն է: Եվ, իհարկե, ինչպես բոլորը, այդ օրը ես նույնպես նշելու եմ ընտանիքիս հետ: Բացի դա ունեմ մի քանի հրավերներ տարբեր ժամանցային կենտրոններից ու դեռ չեմ որոշել, թե Ամանորի գիշերվա շարունակությունը որտեղ կանցկացնենք:

-Արդեն կա՞ն գալիք տարվա համար նախատեսված նոր ծրագրեր, ինչով իր երկրպագուհիներին կուրախացնի Դավիթ Ղարիբյանը:

- Առաջիկա մեկ տարվա պլաններիս մեջ է «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» մրցույթի հետ կապված ծրագրերը, ինչպես նաեւ նախատեսում եմ մասնակցել նոր ներկայացումներում` հանդես գալով հետաքրքիր կերպարներով: Ունեմ նաեւ ֆիլմում նկարահանվելու առաջարկ, որը դեռ բանակցությունների ընթացքի մեջ է:

- Եվ եթե գաղտնիք չէ, «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014»-ը ի՞նչ է ուզել ավանդական հայկական Ձմեռ պապից կամ Սանտայից:

- 2015 թվականը կարծում եմ` ինձ համար լինելու է շատ պարտավորեցնող տարի: Վստահ եմ, որ հանդես եմ գալու նոր նախագծերով, որոնք իր հետ կբերի հենց Սանտան:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում