2015թ. ՀԱՅ ԱԶԳԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺԱՄԱՊԱՀԻ, ԿՈՉՆԱԿԻ ԴԵՐՈՒՄ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
Արխիվ 12-162015թ. ՀԱՅ ԱԶԳԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺԱՄԱՊԱՀԻ, ԿՈՉՆԱԿԻ
ԴԵՐՈՒՄ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ՙԻրավունքը՚ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ զրուցեց 2014 թվականին արտաքին քաղաքական զարգացումների մասին:
- Որո?նք են ըստ Ձեզ 2014 թվականի ամենամեծ ձեռքբերումն ու ամենա մեծ ձախողումը արտաքին քաղաքականության մեջ:
- 2014 թվականը բավական բարդ, ինտենսիվ զարգացումներով, որոշ հարցերում նաեւ անկանխատեսեի տարի էր: ՀՀ նախագահի կողմից իրականացվող էֆեկտիվ, հավասարակշռված եւ իմաստուն քաղաքականության շնորհիվ հնարավոր եղավ համաշխարային բարդ ու անցանկալի զարգացումներում, ակտիվ մասնակից լինելով տարբեր գործընթացների, զերծ մնալ սպառնալիքներից եւ մարտարհավերներից, որոնք ցավոք գնալով աճում են աշխարհում:
Նախ, մեզ հերթական անգամ հաջողվեց խուսափել ադրբեջանական ռազմա-քաղաքական, տեղեկատվական եւ դիվանագիտական պրովակացիաներից, ապահովելով տարածաշրջանային խաղաղության եւ կայուն զարգացման նվազագույն հնարավորությունները: Հաջողվեց ղարաբաղյան բանակցային գործընթացը առաջ մղել եւ պահել միջազգային իրավունքի եւ բանակցային սկզբունքների տեսանկյունից ամուր հիմքերի վրա` տուրք չտալով ադրբեջանական շանտաժներին եւ ապակառուցողական ինտենսիվ գործողություններին:
2014–ին հաջողությամբ շարունակվեցին տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման եւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
2014թ. մեր պետական եւ հանրային կառույցները կարողացան արագ եւ ամբողջապես իրականացնել Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու համար անհրաժեշտ` ճանապարային քարտեզով նախատեսված գործողությունները:
2014թ-ին կարեւոր էր նաեւ մեր գործընկերային վստահության եւ լիրաժեք ընկալումների միջավայրի ամրապնդումը` ԵՄ-ի եւ անդամ պետությունների հետ մեր հետագա հարաբերությունները զագացնելու հարցում եւ այսօր մենք ունենք շատ լավ հիմքեր հաջորդ տարի ուժեղացնելու ԵՄ հետ մեր համագործակցության վեկտորները, որոնք ուղված են լինելու բարեփոխումների շարունակական իրականացմանն ու ՀՀ-ում ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը: 2014թ կարեւոր էր նաեւ ներքաղաքական զարգացումների առումով: Մենք կարողացանք խուսափել անկայուն զարգացումներից, հասարակական դժգոհությունները մնացին զուտ ժողովրդավարության տիրույթում եւ դուրս չեկան այդ տիրույթից, չնայած ակնհայտ էին նաեւ անընդունելի ու մեզ ոչ վայել այնպիսի զարգացումներ, որոնք ինքնին դատապարտելի են:
Ինչ խոսք կան նաեւ թերացումներ, առանց որոնց հնարավոր չէ, քանի որ մենք գտնվում ենք պատմական բարդ, անցումային փուլում: Մեր ամենամեծ թերությունը համարում եմ այն, որ դեռ ունենք արտագաղթ եւ պետք է ամեն ինչ անենք, որ այն վերածենք հակառակ երեւույթի:
- 2015 թվականին Հայաստանը կնշի ցեղասպանության 100 տարելիցը: Ձեր կարծիքով, ո?ր երկրները մինչ այդ կճանաչեն ցեղասպանությունը:
- Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ազգը պետք է 2015 թվականին լինի ժամապահի, կոչնակի դերում, որպեսզի եւս մեկ անգամ աշխարհին զգոն պահի նման երեւույթների նկատմամբ: Ցավոք այդ երեւույթները աշխարհի որոշ հատվածներում հիմա էլ շարունակվում են եւ կարող են վերածվել ցեղասպանական սպառնալիքների: Մենք պետք է 2015 թվականին նոր ինտենսիվությամբ շարունակենք ժողովուրդների խախտված իրավունքների վերականգման, մարդկության դեմ գործած ցեղասպանական հանցագործությունների դատապարտման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի բոլոր միջազգային իրավա-քաղաքական հնարավորությունների ու հարթակների կիրառումը` ասելով, որ մենք հիշում եւ պահանջում ենք: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մենք ակնկալում ենք մեր բարեկամ եւ գործընկեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների համապատասխան վերաբերմունքն ու արձագանքը ճանաչման եւ դատապարտման հարցում, ինչպես նաեւ պաշտոնական մասնակցությունը հիշատակի միջոցառումներին:
- 2015թվականին արտաքին հարաբերությունների առումով ի?նչ սպասելիքներ կարող ենք ունենալ:
- Պետք է շարունակենք ակտիվ ջանքերը ԵՏՄ-ին տնտեսապես ինտեգրվելու համար: Պետք է շարունակենք ԵՄ-ի հետ գտնել լավագույն բանաձեւը, որը կունենա իրավական տեսք եւ կլինի երկուստեք ընդունելի ու կիրառելի: Պետք է շարունակենք նպաստել ԼՂՀ-ի տնտեսության զարգացմանն ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ամրապնդմանը: Պետք է ամեն ինչ անենք, որ ԼՂՀ-ն ամրապնդվի որպես անկախ պետականություն, որի միջազգային Ճանաչմանն ու ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը գնում ենք քայլ ա քայլ: 2015 թվականը իմ կարծիքով քաղաքական առումով հեշտ տարի չի լինելու, բայց քաղաքական իշխանությունն ունի բավականին փորձառություն, քաղաքական կամք, հեռատեսություն որպեսի կարողանանք դիմագրավել տեսանելի սպանալիքներին, ապահովելով հնարավորինս անվտանգ ու բարեկեցին կյանք մեր քաղաքացիների համար:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

