«ՈՒԶՈՒՄ ԵՄ` ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆ ԱՅՆՔԱՆ ԳՈՒՄԱՐ ՈՒՆԵՆԱ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆՎԵՐՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԳՆԵԼ…»

Արխիվ 12-16

«ՈՒԶՈՒՄ ԵՄ` ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆ ԱՅՆՔԱՆ ԳՈՒՄԱՐ ՈՒՆԵՆԱ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆՎԵՐՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԳՆԵԼ…»


2014 թվականն իր եզրափակիչ քայլերգով նաև դպրոցականներին է ուղեկցում: Տարեվերջյան ուսումնական տարին գրեթե բոլոր աշակերտների համար ամփոփվում է ամանորյա հանդեսներով, Ձմեռ պապիկի այցելությամբ: Այսօր «Բյուրակն» կրթական համալիրում իսկական տոն էր. ժպտացող մանկական աչքեր, ամանորյա բարեմաղթություններ, մանկական անեզր երազանքներ, որոնք լի են սպասումներով, հավատով: «Ձմեռ պապիկին նամակ արդեն գրել եմ  ու մի քանի նվեր ուզել` լեգո, գնացք ու կոշիկներ: Ու մեկ էլ շատ ուզում եմ` Ձմեռ պապիկն այնքան գումար ունենա, որ աշխարհի բոլոր երեխաների նվերները կարողանա գնել ու ոչ մեկի նամակը չմերժի, կամ ցանկությունները կիսատ կատարի»,-մեզ հետ զրույցում անկեղծանում է 2-րդ դասարանում սովորող Արեգը: Եվ մինչ Արեգը ոգևորությամբ պատմում է իր նամակի մասին, 3-6-րդ դասարանում սովորող բյուրակցիները, ամենատարբեր հեքիաթների հերոսների կերպարներ ստացած, հանդես են գալիս բեմական ներկայացմամբ:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ամենամյա տոնածառերի մրցույթը, որտեղ աշակերտները ներկայացրեցին ամենատարբեր հնարավոր ու անհնարին լուծումներով պատրաստած ոչ սովորական տոնածառերը: Մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական նվերներով: Տոնական հանդիսությունն ավարտվեց գեղեցիկ վալսով և 2015 թվականը հրաշքների տարի տեսնելու սպասումով…

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում