ԱԺ նախագահի ամանորյա բարեմաղթանքը. «ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՐԵՐԱԼՈՒ» (Տեսանյութ)
Արխիվ 12-16ԱԺ նախագահի ամանորյա բարեմաղթանքը. «ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՐԵՐԱԼՈՒ» (Տեսանյութ)
ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ Ամանորին ընդառաջ իր տոնական բարեմաղթանքները հղեց «Իրավունքի» ընթերցողներին ու ողջ հայ ժողովրդին` մասնավորապես նշելով.
- Մենք քայլ առ քայլ ավելի բարենպաստ պայմաններում պետք է ապրենք: Եվ պարզապես, ուզում եմ հորդորել իմ ժողովրդին, որպեսզի երբեք չհիասթափվեն: Ցանկացած խնդիրների լուծում` պայքարի ու լավ աշխատանքի հետեւանք է: Նորանկախ Հայաստանին բաժին հասած փուլում մենք անընդհատ կարողացել ենք հաղթահարել բարդ երեւույթներ եւ ի վիճակի ենք հաղթահարել նույնիսկ ամենաբարդ երեւույթները: Այնպես որ, մեր պետությունը երբեք չի երերալու եւ մեր հայրենիքն ուժեղանալու է հենց մեզնով, մեր փոխադարձ մտքերով, պայմանավորվածություններով, աշխատանքով: Կցանկանայի, որ բոլորս մասնակից դառնանք մեր հարեւանի, բարեկամի, գյուղացու ամանորյա սեղանների ձեւավորմանը` օժանդակելով մեկս մյուսին, ինչը ես արդեն սկսել եմ:
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.
Տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

