Աստղագուշակ-2015
Արխիվ 12-16Աստղագուշակ-2015
ԽՈՅԵՐ- 2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր են տարաձայնություններ այն հարցերում, թե որն է օգտակար, պրոֆեսիոնալ, եւ ինչ է ցանկանում ձեր հոգին:
Ուշադրություն դարձրեք փետրվար-օգոստոս ժամանակահատվածի վրա: Այդ ընթացքում հավանական են անսպասելի եւ հաճելի առաջարկներ օտարերկրացիների կողմից, միգուցե բացվեն արտասահմանում սովորելու հնարավորություններ: Անձնական կյանքը, ինչպես եւ աշխատանքը, այդ շրջանում կեռա: Հնարավոր են վառ սիրավեպեր` հիմնականում ֆինանսապես կայուն անձանց հետ: Նրանք, ովքեր երեխա ունենալու մասին են երազում, հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքը: Տարվա երկրորդ կեսը կանցնի առավել հանգիստ: Դուք կկենտրոնանաք աշխատանքի վրա, սակայն տարվա վերջում արժե ուշադիր եւ զգոն լինել, որպեսզի խուսափեք խարդախություններից, որոնք կապված են կարիերայում առաջ գնալու հետ:
ՑԼԵՐ- 2015 թվականը ձեզ համար շրջադարձային է լինելու, որը կազատի ձեզ անցյալից եւ դուռ կբացի դեպի ապագա: Ինչպես անցնող տարի, այնպես էլ` այս, շատ Ցլեր զբաղված կլինեն կյանքի փիլիսոփայական իմաստավորմամբ, եւ 2015-ին էլ դա կլինի առաջնային: Հնարավոր է` որոշները կրոնափոխության դիմեն, տարվեն էզոթերիկայով եւ մոգությամբ: Կտրուկ փոփոխությունների կենթարկվի նաեւ կարիերան: Որոշ Ցլեր անգամ կսկսեն նոր մասնագիտություն ուսումնասիրել: Դա տեղի կունենա հունվար ամսին: Եթե տարվա առաջին կեսին ձեր ուշադրությունը ուղղված կլինի ընտանեկան հարցերին, ապա տարվա վերջին չորս ամիսներին դուք կցանկանաք մոռանալ այդ հարցերն ու փիլիսոփայական մտքերը:
Շատ Ցլեր 2015 թվականին կբացահայտեն իրենց ստեղծագործական ջիղը: Ոմանց մոտ ցանկություն կառաջանա երեխաներ ունենալ: Չի բացառվում նաեւ երեխա որդեգրելու ցանկությունը: 2015-ին Ցլերի համար հատուկ նշանակություն կունենան ընկերական հարաբերությունները: Դուք կցանկանաք ձեզ շրջապատել միայն այն մարդկանցով, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու արժեքները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ձեզ սպասվում է շատ հետաքրքիր տարի: Երկվորյակներից շատերը եկող տարի ձեռք կբերեն նոր ընկերներ ու ծանոթներ: Դուք կգտնեք հետաքրքիր մարդկանց այնտեղ, որտեղ չէիք մտածել փնտրել` օրինակ հարեւանների, դպրոցական ընկերների կամ նրանց շրջանում, որոնց դուք ընդունում եք որպես ձեր կյանքի առօրյա ֆոն: Այդ ծանոթությունները մեծ դեր կխաղան ինչպես ձեր անձնական, այնպես էլ գործնական կյանքում: 2015-ին ամենաշատ ազդեցությունը ձեզ վրա կունենան ձեր եղբայրները կամ քույրերը: Տարվա միջին հատվածում դուք նրանցից կարող եք ստանալ անսպասելի, սակայն շատ տեղին աջակցություն:
Տարվա երկրորդ հատվածը դուք կնվիրեք ձեր ընտանիքին: Շատ Երկվորյակներ, չնայած իրենց թեթեւսոլիկ բնավորությանը, կցանկանան առավել նստակյաց կյանք վարել: Աստղերը ձեզանից կպահանջեն անկեղծություն ինքներդ ձեր հանդեպ եւ լուրջ աշխատանք զուգընկերոջ հետ հարաբերություններում: Տեղի կունենա ցավոտ, բայց անհրաժեշտ վերաիմաստավորում: Դուք կհասկանաք, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից եւ ինչ եք պատրաստ տալ նրան` դրա դիմաց:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ- Խեցգետիններին իրադարձություններով հագեցած տարի է սպասվում: Դուք ստիպված կլինեք մի լավ չարչարվել, սակայն ստացված արդյունքը կարող է գերազանցել ձեր բոլոր սպասելիքները: 2015-ին ձեզ համար առավել արդիական կլինի անձնական կյանքի եւ աշխատանքի համատեղումը: Որոշ Խեցգետիններ կհասկանան, որ իրենց ներկայիս հարաբերությունները խանգարում են իրենց պրոֆեսիոնալ զարգացմանը եւ կորոշեն բաժանվել սիրելիներից, իսկ մյուսներն էլ կհանդիպեն իրենց կեսերին աշխատավայրում:
Գալիք տարում դուք մեծ ցանկություն կունենաք ապրել ձեր հաճույքի համար, թույլ տալ ձեզ ավելին, քան սովորաբար թույլ եք տալիս եւ մի փոքր շեղվել` ձեզ հատուկ խնայողությունից: Տարվա առաջին կեսին դա ձեզ կհաջողվի, իսկ տարվա երկրորդ կեսը հագեցած կլինի հետաքրքիր գործուղումներով եւ աշխատանքում նոր հնարավորություններով: Շատերը կցանկանան փորձել իրենց գրականության կամ մանկավարժության ասպարեզում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ- Առյուծները 2015 թվականի առաջին կեսում հաստատ չեն ձանձրանա: Առանց այդ էլ ընկերական շրջապատում մեծ համակրանք վայելող Առյուծները էլ ավելի շատ կզգան շրջապատի ուշադրությունն ու հիացմունքն իրենց հանդեպ: Ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում հանրային կամ ստեղծագործ անձանց հնարավորություն կընձեռվի սիրվել հանդիսատեսի կողմից: Դրա հետ մեկտեղ, անսպասելի հայտնիությունը նաեւ խնդիրներ կառաջացնի: Դուք ստիպված կլինեք առավել զգույշ լինել ձեր քայլերի ու խոսքերի մեջ:
2015-ին Առյուծները մեկ անգամ չէ, որ ստիպված կլինեն ընտրություն կատարել իրենց իդեալների եւ օգուտի միջեւ: Նման իրավիճակներ ամենից հաճախ կլինեն աշխատավայրում: Որոշ Առյուծներ կցանկանան փոխել իրենց աշխատանքը` փնտրելով այնպիսի աշխատանք, որտեղ նրանք ստիպված չեն լինի դեմ գնալ իրենց խղճին:
ԿՈՒՅՍԵՐ- Գալիք տարին Կույսերի համար հոգեւոր վերածննդի տարի կլինի, որը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի սիրահարվածության հետ: Դուք կվերանայեք ձեր հայացքները աշխարհի եւ սիրային հարաբերությունների վերաբերյալ, կդառնաք ավելի ռոմանտիկ եւ զգացմունքային: Ձեզ համար կարեւոր կդառնա նաեւ ինքնազոհաբերության թեման: Տարվա առաջին կեսին այս համաստեղության ներկայացուցիչները կարող են տարվել կրոնով, միստիկայով, ինչպես նաեւ բարեգործությամբ: Հնարավոր է սիրահարվածություն` այն մարդու հանդեպ, ում դուք կհամարեք ձեր հոգեւոր իդեալը: Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դուք կբախվեք ձեր բնավորության մութ կողմերի հետ: Շատ գայթակղություններ կառաջանան, որոնց դժվար կլինի չտրվելը:
Տարվա առաջին ամիսներին պետք է զգոն լինել նոր ծանոթների հանդեպ: Մեծ է խաբվելու հավանականությունը: Սեպտեմբեր ամսից սկսած` մինչեւ տարվա վերջ, դուք հզոր ուժ կզգաք ձեր մեջ: Շատերը լուրջ հարցեր կլուծեն` կապված բնակարանի հետ, կամուսնանան կամ նոր հարաբերություններ կստեղծեն:
ԿՇԵՌՔՆԵՐ- Ինչպես անցնող տարում, այնպես էլ 2015-ին, Կշեռքների համար արդիական կլինեն միջանձնային հարաբերությունները: Սակայն, ի տարբերություն 2014-ի, գալիք տարի կվերաիմաստավորվեն ոչ միայն սիրային հարաբերությունները, այլեւ ընկերական ու գործնական: Շատ Կշեռքներ կորոշեն փոխել իրենց վերաբերմունքը շրջապատի հանդեպ եւ դառնալ առավել անկեղծ: Դուք կցանկանաք մաքրել նաեւ ձեր շրջապատը ավելորդ մարդկանցից` թողնելով միայն նրանց, ում վրա դուք իսկապես կարող եք հույս դնել: Դա առավել ակտիվ կերպով կզգացվի աշնանը եւ ձմռանը, երբ դուք կդառնաք ինքնամփոփ: Փոխարենը, տարվա առաջին ամիսները հագեցած կլինեն նոր ու հեռանկարային ծանոթություններով, որոնք կազդեն ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Հենց շնորհիվ նոր ծանոթությունների, դուք կկարողանաք դասավորել ձեր անձնական կյանքն ու ապահովել աճը կարիերայում:
Կշեռքների սիրելի մարդիկ 2015-ին նորովի կբացահայտվեն նրանց համար: Չի բացառվում, որ անսպասելի իրադարձություններն անձնական կյանքում ստիպեն ձեզ այլ կերպ նայել ընտանիքի անդամների հետ ձեր հարաբերություներին:
ԿԱՐԻճՆԵՐ- Կարիճների փառամոլությունն իր գագաթնակետին կհասնի 2015 թվականի առաջին կեսին: Շատերը կորոշեն կյանքի կոչել վաղուց մտածված ստեղծագործական գաղափարները եւ յուրօրինակ բիզնես նախագծերը: Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում արժե ժամանակը ծախսել հին գործերը ավարտին հասցնելու ու նորը մանրակրկիտ մշակելու վրա, իսկ նոր նախագծերը պետք է սկսել ոչ ուշ, քան գարնանը եւ ամռանը: 2015 թվականին շատ Կարիճներ կստանձնեն առաջնորդի դերը` ինչպես աշխատավայրում, այնպես էլ ընկերների շրջանում: Ձեր սոցիալական կարգավիճակն այնքան կբարձրանա, որ դուք անհարմարություն կզգաք շփվել ձեր որոշ ծանոթների հետ: Շատերի համար գուցե դա ցավոտ կլինի: Փոխարենը` հուլիսից մինչեւ սեպտեմբեր ժամանակահատվածում ձեզ սպասում են նոր ծանոթություններ` հետաքրքիր եւ ստեղծագործ անձանց հետ, որոնք ձեզ կոգեշնչեն:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ- Հաջորդ տարին Աղեղնավորների համար կդառնա կամքի ուժը պահելու յուրահատուկ փորձության շրջան, որն անցնելով, դուք շատ մեծ հնարավորություններ կբացեք ձեր առաջ: Դուք կբախվեք օգտակարի եւ հաճելիի, հնի եւ նորի միջեւ ընտրության առաջ: Ամենայն հավանականությամբ, այդ ընտրությունը կվերաբերի ֆինանսական հարցերին, որոնցով դուք տարված կլինեք գալիք տարում: Աստղերը ձեզ կոչ են անում 2015-ին փոխել ձեզ բնորոշ թեթեւամտությունը կյանքի հանդեպ` առավել լուրջ մոտեցմամբ: Դուք ինքներդ կցանկանաք ձեզ հասուն մարդու պես պահել: Փոփոխությունների սկիզբը կարող է լինել փիլիսոփայությամբ կամ կրոնով տարվելը, որոնց դուք հակված կլինեք տարվա առաջին ամիսներին: Եթե ձեր անձի մեջ անհրաժեշտ փոփոխությունները կատարվեն, ապա 2015-ի սեպտեմբեր ամսից սկսած` ձեզ սպասում է մեծ հաջողություն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ- Գալիք տարին Այծեղջյուրների համար լի կլինի առեղծվածով: Դեռ այս տարվանից ձեր բռնած ուղու վերաիմաստավորումը իր գագաթնակետին կհասնի հենց գալիք տարում: Շատերը կցանկանան գտնել իրենց կյանքի իմաստը, զբաղվել բարեգործությամբ: Աստղերը կմաքրեն ձեր կյանքն ավելորդ բաներից` անհամապատասխան մարդկանցից, սխալ համոզմունքներից եւ կախվածություններից: Առավել ինտենսիվորեն դա տեղի կունենա ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում: Պետք չէ ափսոսալ այդ կորուստների համար. դրանք ճանապարհ կբացեն ձեր կյանքի վերաիմաստավորման համար: Սեպտեմբերից սկսած` այս համաստեղության տակ ծնվածներն առավել նշանակալի կերպ կզգան իրենց վերածննդի արդյունքը: Դուք ձեռք կբերեք նոր ծանոթություններ, մարդկանց, որոնց հետ դուք կկապվեք խոր հոգեւոր կապերով:
ՋՐՀՈՍՆԵՐ- Կարելի է ասել, որ գալիք տարի Ջրհոսները կլինեն իրենց տարերքի մեջ. նրանց սպասվում են ինտելեկտուալ բացահայտումներ ու շփումներ: Սակայն, նախքան ներդաշնակության հասնելը, Ջրհոսները ստիպված կլինեն որոշակի փորձությունների միջով անցնել: 2015-ի գլխավոր խնդիրներից կդառնան ընկերական հարաբերությունները: Որոշ մարդիկ կհեռանան ձեր կյանքից, սակայն ժամանակի հետ դուք կհասկանաք, որ այդպես ավելի լավ էր: Շատ Ջրհոսներ հաջորդ տարի առավել լուրջ կվերաբերվեն կյանքին, կսկսեն առավել քիչ սավառնել երկնքում: 2015-ին, մասնավորապես առաջին չորս եւ վերջին երկու ամիսներին, դուք կգիտակցեք, որ ձեր հետաքրքրությունները հակասում են ձեր ընկերների կամ ձեզ համար նշանակություն ունեցող այլ մարդկանց հետաքրքրություններին: Ամենայն հավանականությամբ դա կվերաբերի ձեր ֆինանսական կարողություններին: Եկող տարին ձեզ կսովորեցնի պահպանել առողջ էգոիզմի եւ ինքնազոհողության միջեւ հավասարակշռությունը:
ՁԿՆԵՐ- Ձկներին սպասվում է իրադարձություններով լի տարի, հատկապես` անձնական կյանքում եւ կարիերայում: Դուք ձեզ ձեր տարերքի մեջ կզգաք: Ձեր ռոմանտիզմն ու ստեղծագործական կարողություններն ըստ արժանավույնս կգնահատվեն: Որոշ Ձկներ կցանկանան բարձրացնել իրենց դիրքը շրջապատում եւ մեծ ջանքեր կգործադրեն դրա համար: Տարվա առաջին երեք ամիսները եւ վերջին երկուսը շրջադարձային կլինեն այդ գործընթացի համար: Առավել լուրջ փոփոխությունները պետք է ծրագրել տարվա առաջին կեսում:
Հաջորդ տարի Ձկներին կանհանգստացնի իրենց ինքնագնահատականը, եւ այն, թե ինչպես են իրենց ընդունում ընկերներն ու այլ մարդիկ: Շատերը կհասկանան, որ հոգնել են իրենց դերից, որը պարտադրված է շրջապատի կողմից: Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը բարեհաջող կլինի նոր ոճ կերտելու համար:

