ՏԱՐՎԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԵՆ

Արխիվ 12-16

ՏԱՐՎԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԵՆ



2014 թվականի մրցաշրջանը հայկական սպորտի համար կարելի է բարեհաջող համարել: Ամփոփելով տարվա մարզական ձեռքբերումները, նախ սկսենք Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից, որտեղ 75 կիլոգրամ քաշային Արսեն Ջուլֆալակյանն ու 98 կիլոգրամ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումները:
Արթուր Ալեքսանյանն արդեն իսկ իր ելույթներով հաստատում է անպարտելի մարզիկի իր անունը: Իսկ Արսեն Ջուլֆալակյանի համար այս ձեռքբերումն իսկապես կարեւոր էր. իր քաշային կարգում մարզիկը լուրջ մրցակիցներ ունի, բայց այս անգամ կարողացավ հասնել չեմպիոնական տիտղոսին:

Արդյունքում այս հաջողությունը գնահատվեց նաեւ մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի կողմից, որն ամփոփելով մրցաշրջան 2014-ը, 30 մարզական լրագրողների քվեարկության արդյունքում 2014 թվականի տարվա լավագույն մարզիկ ճանաչեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, իսկ Արսեն Ջուլֆալակյանը հայտնվեց 2-րդ տեղում: Այս տարի եւս հայ ըմբիշները մարզական տարվա հերոսներն են:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստը եւս ամփոփել է մրցաշրջանը եւ ըստ սահմանված բալերի` համադրելով մարզիկների արդյունքները` աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում կազմվել է տարվա լավագույն տասնյակը, ըստ որի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, երկրորդը աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Գրիգոր Մխիթարյանն է, ով նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է, իսկ երրորդը աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Աշոտ Դանիելյանն է: Ցուցակում տեղ են գտել նաեւ Տիգրան Կիրակոսյանը, Լենդրուշ Զատիկյանը, Սեյրան Սահակյանը, Վաչիկ Վարդանյանը, Վահան Նիկոլյանը, Մխիթար Մխիթարյանը եւ Էդիկ Պետրոսյանը:
Հայկական բռնցքամարտը եւս այս տարի գրանցել է բարձր արդյունքներ. երիտասարդների աշխարհի առաջնության կանանց մրցաշարում աշխարհի չեմպիոն հռչակվեց Անուշ Գրիգորյանը: Պատանեկան օլիմպիական խաղերում Նարեկ Մանասյանը նվաճեց բրոնզե մեդալ: Մեծահասակների հավաքականը, մասնակցելով 6 միջազգային մրցաշարերի, նվաճեց 25 մեդալª 7 ոսկե, 10 արծաթե եւ 8 բրոնզե: Սա վերջին տարիների ընթացքում լավագույն արդյունքն էր:
Բայց ահա մեր մյուս ավանդական մարզաձեւիª ծանրամարտի փորձառու մարզիկներին այս տարի բարձր արդյունքներով աչքի ընկնել չհաջողվեց: Իսկ ձյուդոյի հավաքականի մասին կարելի է ասել, որ ունեցած մի շարք խնդիրներով հանդերձª հայ ձյուդոիստները բավականին լավ տարի անցկացրին: Նույնը չի կարելի ասել հայկական ֆուտբոլի մասին: Բայց եթե մյուս մարզաձեւերն ունեն ֆինանսական խնդիրներ, ապա ֆուտբոլում բավականին լուրջ գումարներ են պտտվում, իսկ արդյունքը ոչ մի կերպ չի երեւում: Չնայածª ֆուտբոլի Հայաստանի ներքին առաջնության անմխիթար վիճակի պատճառով ստիպված ենք հույսներս դնել միայն դրսում խաղացողների վրա, որոնք, բնականաբար, միշտ չէ, որ կարող են խաղալ ողջ թիմի փոխարեն:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում