ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ, ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ` ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ, ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ` ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ այն արտիստներից է, ով սիրում է Ամանորը դիմավորել ընտանիքի հետ, ու ամեն ինչ անել, որ երկու դուստրերն ուրախ, երջանիկ միջավայրում անցկացնեն Նոր տարին: Այս եւ ամանորյա այլ թեմաների մասին "Իրավունքը" զրուցեց երգչի հետ:
-Ի՞նչ տվեց 2014-ը` Ձիու տարին, եւ ի՞նչ ակնկալիք ունեք արդեն եկող` Խոյի տարվանից:
- Բավականին հաջող տարի էր` տարբեր երկրներում մենահամերգներ ու  հանդիպումներ` հայկական գաղթօջախներում ապրող հայերի հետ: 2015թ.-ին նույնպես նախատեսված են համերգներ, որոնց ժամանակ կրկին առիթ  կունենամ շփվելու մեր հայրենակիցների հետ:
- Սովորաբար ինչպե՞ս եւ որտե՞ղ եք դիմավորում եւ անցկացնում Ամանորը, եւ այս տարի ինչպե՞ս եք որոշել այն նշել:
- Ամանորը համախմբում է ընտանիքի բոլոր անդամներին: Սկզբում դիմավորում ենք տանը, հետո աշխատանքի բերումով` որեւէ ժամանցի վայրում: Այս տարի էլ` դեկտեմբերի 31-ին Երեւանում եմ լինելու, հունվարի 1-ին` արտերկրում:
- Այս տարի ի՞նչ եք սպասում Ձմեռ պապիկից կամ ավելի ճիշտ` Ձյունանուշից:
- Յուրաքանչյուր մարդ ապրում է իր առօրյայով, իսկ սպասելիքներն իրականանում են, եթե աշխատում ես դրանք ինքնուրույն իրականացնել:
- Երբեւէ Ձմեռ պապիկի դեր ստանձնե՞լ եք Ձեր բալիկների համար, եւ որեւէ զավեշտալի դեպք կպատմե՞ք Նոր տարվա եւ նրանց հերոսների` Ձյունանուշի ու Ձմեռ պապի հետ կապված:
- Որեւէ զվարճալի դեպք հիմա չեմ կարող հիշել, բայց ծնողներս միշտ արել են ամեն ինչ, որ ես ու եղբայրս Ամանորին հիշարժան տոն ունենանք: Հիմա ես հնարավոր ամեն բան անում եմ, որ  դուստրերս ուրախ, երջանիկ միջավայրում անցկացնեն Նոր տարին:
- Ունե՞ք Ձմեռ պապիկից ստացած նվեր, որը մինչեւ այսօր հիշում եք, Ձեզ համար կարեւոր է ու թանկ հիշողություններ է թողել:
- Մանկությանս հետ կապված` հաճելի հիշողություններ շատ ունեմ, նաեւ նվերներ, որոնք ժամանակին տեղ էին զբաղեցնում իրերիս մեջ:
- Ձեր բարեմաղթանքը եւ շնորհավորանքը մեր ընթերցողներին:
- Մաղթում եմ, որ 2015թ. լինի խաղաղության տարի:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում