«ԱՄԱՆՈՐԻՑ ԱՌԱՋ ՄԻՇՏ ԷԼ ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ»

Արխիվ 12-16

«ԱՄԱՆՈՐԻՑ ԱՌԱՋ ՄԻՇՏ ԷԼ ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ»


«Իրավունքի» 2014 թվականի վերջին տոնական համարի «Ուղիղ կապ» խորագրի հյուրերն են ՀՀ բոլոր նախագահները, 90-ականներից սկսած` բոլոր կարկառուն կուսակցությունների ղեկավարները եւ շատ այլ քաղաքական-հասարակական գործիչներ: Այո՛, դուք կռահեցիք, իրականում մեր հյուրը նույն ինքը` դերասան, նմանակող ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ էր: Ի դեպ, պարոն Բաղդասարյանը դատարկաձեռն չէր եկել խմբագրություն, ու բոլոր նրանք, ովքեր զանգահարեցին ու հարց ուղղեցին սիրված դերասանին, նաեւ արժանացան ամանորյա ուրախ փաթեթների:

«Ո՞Վ Է ԴՐԱՄ-ՌՈՒԲԼԻ ԿՈՒՐՍԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ»

- Սամվել Բաղդասարյա՞ն, Դո՞ւք եք, թե՞ հումոր է: (ՀԵՐՄԻՆԵ)
- Լրագրողական հմտություն է թերեւս, որ մարդիկ կարողացել են այնպես անել, որպեսզի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինեմ: Ամանորից առաջ միշտ էլ հրաշքներ լինում են, բայց սա համարենք, պարզապես, ստացված ու կայացած հանդիպում:

- Իսկ այսօր որեւէ տեղ կա՞ք, որտեղ կարող ենք Ձեզ տեսնել:
- Շատ հետաքրքիր հարց եք տալիս, ու մի կողմից` կատակելու ցանկություն է առաջ գալիս, մյուս կողմից էլ` շնորհակալ եմ այդ մտահոգության ու ցանկության համար, որովհետեւ արտիստի համար ցանկացած նման խոսք ուժ ու խթան է դառնում: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանում եմ, ապրում եմ ինքս ինձ համար, լինում եմ իմ սիրած վայրերում: Ի վերջո, լռությունն ավելի մեծ աշխատանքի սկիզբ է: Ի դեպ,
humor.am կայքը մերն է, եթե ժամանակ ունենաք, ուսումնասիրեք:

- Եվս մեկ հարց. Ձեր կերտած ո՞ր քաղաքական կերպարն է ամենահոգեհարազատը:
- Բոլոր նմանակումներն էլ, որ կատարվում են, ժամանակի ընթացքում դառնում են հոգեհարազատ: Եթե, իհարկե, չասենք, որ քո էության մի մասնիկն են դառնում, ապա քո առօրյայի մեջ հաստատ մտնում են: Երբեմն հարազատներիս հետ կատակելիս` նույնիսկ այդ կերպարները  մեկ-մեկ իմ մեջ այցելում են: Բայց թե ո՞րն է ամենահարազատը, կարծում եմ` այդ գնահատականը կարող է տալ ժողովուրդը, թե որն է ավելի տպավորվել: Թեպետ կարող եմ ասել, թե որն էր դրամ-ռուբլի կուրսի վրա ավելի ազդողը: Օրինակ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նմանակումը ազդեց ընդհանուր ֆինանսատնտեսական բյուջեի վրա: Ինչ-որ «նավս» կար էդ մարդու վրա (ծիծաղում են Ս. Բաղդասարյանն ու զանգահարողը-Հ.Ս.), եւ նմանակելով` մի քիչ էդ «նավսը» երեւի թեթեւացրինք: Ամեն դեպքում, դա էլ հաջողված նմանակումներից մեկն էր:
- Եղե՞լ է, որ նմանակմամբ խաղ խաղաք Ձեր ընկերների գլխին:
- Սկզբնական փուլում, երբ նոր էի սկսել` 93-94 թթ.-ներին, մեկ-մեկ ինձ թույլ էի տալիս` նման կարգի օրինազանց բաներ անել: Հիմա բռնում են նման բաների համար (այս անգամ ընդհանուր ծիծաղին միանում է նաեւ «Իրավունքը»-Հ.Ս.): Եվ հետո այն կերպարը, որին բացահայտում ես, նրա էության մի մասն ես միայն բեմ հանում, իսկ մյուս մասը մնում է` զուտ ընկերների շրջապատում ներկայացնելու համար:

«ՀԵՐԹԸ ՄԵԶ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ»


- Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ էլ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեք ծավալում, եւ հնարավո՞ր է, որ ապագայում Ձեզ կրկին մեծ բեմերում տեսնենք: (Արմինե)
- Իհարկե հնարավոր է, բայց եկեք ժամկետներից չխոսենք, որպեսզի Ամանորից առաջ խաբած չլինեմ, բայց անպայման դա կլինի:

- Եվ ինչպե՞ս եք վերաբերվում, որ այսօր երգիծանքի ոլորտում են հայտնվել բազմաթիվ միջակություններ, որոնք ոչ թե վիտամիններ են պարգեւում, այլ եղածն էլ վատնում են:

- Ամեն մեկն իր աշխատանքն է անում, եւ կարծում եմ` ճիշտ չի լինի իմ կողմից գնահատականներ տալ իմ ոլորտի ընկերների վերաբերյալ, որովհետեւ այդ դեպքում կդառնամ քննադատ: Իսկ ես գործող անձ եմ ու դեռ չեմ մտել քննադատների կամ կարծիք հայտնողների շարքը: Կարող եմ կարծիք հայտնել ցանկացած այլ ոլորտի վերաբերյալ, սակայն ամեն մեկն իր գործն է անում: Ու լավ է, որ նրանք կան, այդ էներգիան զգում են, գործ են անում եւ գնահատվում են:

- Բավական երկար ժամանակ է, որ ասպարեզում չկաք, մի՞թե այսօր մեր քաղաքական գործիչներն այդքան անհետաքրքիր են դարձել, որ էլ չեք նմանակում նրանց: (տիկին ԳՈՀԱՐ)
- Ընդհանուր առմամբ, 15-19 տարի է, որ ասպարեզում եմ: Հիմա ավելի խոհական փուլում եմ` խորհում եմ, թե ինչ է կատարվում, ու ինչ կարող է կատարվել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին` իրենք միշտ հետաքրքիր են, առավել եւս այս փուլի քաղաքական հատվածը: Ավելին ասեմ` այն սցենարները, որ մենք կարող էինք խաղալ, իրենք հենց գրում են, խաղում են տեղում, ու հերթը մեզ չի հասնում:

«ԵՐԲԵՄՆ ՄԱՐԴԸ ՄՏՆՈՒՄ Է ԻՐ ՄԵՋ ՈՒ ԻՐԵՆ Է ՄԱՆ ԳԱԼԻՍ»

- Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ` Ձեզ հետ խոսելու, քանի որ ողջ ընտանիքով Ձեզ շատ ենք սիրում: Բայց ինչո՞ւ եք վերջին շրջանում այդքան պասիվ: (ՆՎԱՐԴ)
- Սա պարզապես մի շրջան է` երեւի, հայ իրականության մեջ արվեստի մարդկանց բնորոշ, ժամանակ առ ժամանակ իրենք իրենցից են նեղանում կամ ոչ մեկից չեն նեղանում, այլ պարզապես խորհելու շրջանն է սկսվում: Համարենք, որ երբեմն մարդը մտնում է իր մեջ ու իրեն է ման գալիս: Եվ գտնելուց հետո այդ փորձով ուզում է կիսվել հասարակության, հանդիսատեսի, հեռուստադիտողի հետ: Կար մի ժամանակ, երբ մեծ ակտիվություն էի ցուցաբերում, հավանաբար հագեցել եմ դրանով: Հիմա եմ հասկանում, որ գուցե էգոիստություն է ինքդ քեզնով ապրելը, եթե մարդկանց քո արած գործին սովորեցնում ես, ուրեմն` նաեւ ունես պարտավորություններ նրանց հանդեպ: Բայց ուրախ եմ, որ գոնե կարողացել եմ այս ընթացքում չպղտորել ունեցած հարգանքը, սերը... Այնպես որ, եթե այսքանը հաջողվել է, արդեն իսկ քայլ է:
- Որտե՞ղ եք նշելու Ամանորը:
- Տանն եմ նշելու` ընկերներիս, հարազատներիս հետ:
- Շնորհակալ եմ պատասխանների համար, մենք սիրում ու սպասում ենք Ձեզ:
- Ես էլ ձեզ եմ շատ սիրում...

«ՄՐՑԱՆԱԿՍ ԱՌԱՅԺՄ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ
ՈՉ ՄԵԿԻՆ ՏԱԼ»


- Դեռեւս 1996 թվականին երգիծանքի ոլորտում` իբրեւ առաջին մրցանակ ստացած մարդ, ո՞ւմ կարելի է այսօր այդպիսի մրցանակ կամ կոչում շնորհել: (ԷԹԵՐԻ)
- Դժվար կլինի պատասխանել այդ հարցին, որ ձեզ խնդրեմ, կլինի՞ մի 20 տարի հետո պատասխանեմ: Ինձ թվում է` չեք նեղանա, չէ՞: Բայց մրցանակս առայժմ չեմ ուզում ոչ մեկին տալ:
- Այսօր քաղաքական դաշտում հումորիկ կերպար ո՞ւմ եք տեսնում, որի շուրջ կարելի է բազմաթիվ երգիծական համարներ ստեղծել:
- Կարող եք հարցադրում անել, թե ում չեմ տեսնում` քաղաքական հումորի կերպար, որովհետեւ հակառակ հարցադրումը անթիվ պատասխաններ ունի: Հումորային իրավիճակներն ու դրա մեջ հայտնված քաղաքական գործիչները բազմաթիվ են` սկսած արտաքին քաղաքականությունից, իսկ ներքին քաղաքականությունն ինքնին մեծ զավեշտ է հիշեցնում: Ասենք, քավոր-խնամի-փեսա պատմությունները, որը լրիվ այլ կինոյից է:

«ԽՈԶԻՆ ԷԼ, ՈՐ ՋՂԱՅՆԱՑՆԵՍ,
ԳԻՇԱՏԻՉ Է ԴԱՌՆՈՒՄ»


- Ինչ կասե՞ք այն մասին, որ մեր օրերում հայ ժողովուրդը սկսեց Ամանորին կոկորդիլոս ուտել: (կոկորդիլոսի միս չուտող ՀՀ քաղաքացի)
- Նորմալ եմ նայում, որովհետեւ եթե հավի կամ որեւէ կենդանու, ասենք, խոզի բուդ ուտում են, կարող են եւ կոկորդիլոս էլ ուտել:
- Բայց չէ՞ որ կոկորդիլոսը գիշատիչ կենդանի է:
- Այդ մեկը հաշվի չէի առել, բայց խոզին էլ, որ ջղայնացնես, գիշատիչ է դառնում ինչ-որ փուլում:
- Եվ մի ճշտում. այս ընթացքում, երբ այդքան էլ ակտիվ չեք ասպարեզում, անձնականում որոշակի փոփոխություններ եղա՞ն:
- Անձնական կյանքս միշտ էլ դասավորված է եղել...

«ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ԿԵՐՊԱՐԸ ՆԱ Է, ՈՐԻՆ ԴԵՌ ՉԵՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ»


- Ո՞րն է Ձեր ամենասիրելի կերպարը` քաղաքական «աստղաբույլում»: (ԱՐՍԵՆ)
- Ամենասիրելի կերպարը նա է, որին դեռ չեմ անդրադարձել, այսինքն` կերպարը սիրելի է գործընթացի ժամանակ` մինչեւ դու իրեն հասնում ես, սիրում ես: Ես ում ներկայացրել եմ բեմում, հավանաբար, նա արժանացել է իմ համապատասխան վերաբերմունքին` երգիծանքի առումով, դրա համար էլ կարողացել եմ ներկայացնել: Որովհետեւ, եթե կերպարը չընդունես, պարզապես, չես կարող նմանակել: Սա ֆեսյբուքյան «լայք» չէ, որ ինչքան շատ հավաքես, այնքան լավ է, այլ սա աշխատանք է, որի մեջ կերպարներ չեմ կարող առանձնացնել, քանի որ բոլորն էլ իմ «զավակներն են»:

- Եղե՞լ են սկանդալային պատմություններ ձեր կյանքում` կապված Ձեր նմանակումների հետ, եւ արդյոք շատ են եղել Ձեզնից նեղացող քաղաքական գործիչներ:

- Գաղտնիքն այն է, որ հավանաբար չեն նեղացել: Կարող է պահի տակ չեն ընկալել, բայց իրականում խորը նեղացող չի եղել: Ընդհանրապես, նեղանալու մեջ կարող է լինել արտիստի մեղքը, որովհետեւ պահի տակ նա կարող է արվեստը մոռանալ եւ հարցին մոտենալ կենցաղային, ինչը կբերի հենց այդ նեղացվածության գործընթացին: Ում գիտեք քաղաքական գործիչներից, որոնց նմանակել եմ, նեղացողներ չեն եղել: Իսկ թե հոգու խորքում ինչ են զգացել, դա այլ խնդիր է, բայց իրականում ես իմ վրա դա չեմ զգացել:

- Որպես ամփոփում` ի՞նչ կմաղթեք Ամանորին մեր ընթերցողներին ու ողջ հայությանը: («Իրավունք»)
- Թերեւս ավելի լավ ոչ ոք չի ասի, քան ասել է Մետաքսեն.
Թե աշխարհում փակ դռներ կան,
Թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
Թող ներս մտնի այս գիշեր...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում