2014-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Արխիվ 12-16

2014-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ


ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ

Անցնող տարվա ամենակարեւոր տնտեսական ու նաեւ քաղաքական իրադարձությունն առաջին հերթին Հայաստանի անդամակցումն էր Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ):
Ակնհայտ է, որ սա Հայաստանի գիտակցված ընտրությունն էր: Մենք Ռուսաստանից ենք ստանում զինտեխնիկայի եւ ռազմամթերքի ահռելի մասը` գործարանային գներով: Այսինքն, մեր գլխավոր` երկրի անվտանգության հարցը լուծում ենք Ռուսաստանի աջակցությամբ: Ռուսական ռազմական բազան եւ սահմանապահ զորքերը պաշտպանում են Թուրքիայի եւ Իրանի հետ մեր սահմանները:


Հայաստանի արտահանման գլխավոր շուկան Ռուսաստանն է: Այս երկիր է ուղղվում մեր արտահանման (հիմնականում պատրաստի արտադրանքի) 21,5 տոկոսը (2013-ի ցուցանիշներով): Այսինքն, ԵՏՄ-ին չմիանալու դեպքում նշանակում էր կորցնել այս շուկան, չունենալով դրան փոխարինող այլ շուկա:
Ռուսաստանից ենք ներմուծում էժան գազ, միջուկային վառելիք, վարկեր ու դրամաշնորհներ` ատոմակայանի եւ նրա վերանորոգման համար: Ոչ մի այլ երկիր կամ տնտեսական միություն ոչ գազի, ոչ միջուկային վառելիքի առումով ոչ մի այլ տարբերակ մեզ չի առաջարկել: Ընդհակառակը, օրինակ` Եվրամիությունը մշտապես պահանջում է փակել հայկական ատոմակայանը:
Ռուսական ներդրումները Հայաստանում ամենամեծածավալն են: Խոշորագույն ներդրողը` "Գազպրոմ Արմենիան", 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է կատարել այս համակարգում: Ռուսական մյուս խոշոր ներդրողներն են` "Հայաստանի էլեկտրական ցանցեր", "Հարավկովկասյան երկաթուղի", "Արմենալ", "Բիլայն", "ՎիվաՍել-ՄՏՍ", իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում մոտ 2000 հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ կան:
Ռուսաստանում են բնակվում շուրջ 2 մլն հայեր եւ աշխատում մոտ 200 հազար ՀՀ քաղաքացիներ: ԵՏՄ մեջ մտնելով` Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները ստանում են նույն կարգավիճակը, ինչ այդ երկրի քաղաքացիները:
Մնում է միայն ավելացնել այն, ինչ հաճախ է ասվում` միանալով ԵՏՄ-ին, Հայաստանի համար տնտեսական զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում նոր` 170 մլն բնակչություն ունեցող շուկայում:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ


Անցած տարվա ապրիլին հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը, որը գործեց 6 տարի: Այդ ընթացքում իրագործվեցին` սոցիալական փաթեթը պետական ծառայողների համար, ԱՊՊԱ-ն, ճանապարհային երթեւեկության կանոնակարգումը, գյուղացիներին տրվող դիզվառելիքի, պարարտանյութերի եւ վարկերի համար պետական սուբսիդավորումը, ստեղծվեցին ազատ տնտեսական գոտիները, վերացվեց ավիացիայի ոլորտում մենաշնորհը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը մտավ պետական կառավարման բոլոր մարմիններ: Միաժամանակ, Տիգրան Սարգսյանի կառավարության ամենաարմատական բարեփոխումը` կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, նախնական տարբերակով չհաջողվեց սկսել:
Փոփոխված տարբերակով այն կյանքի կոչեց նոր` Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը:
Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու պահին շարունակվում էին որոշակի շրջանակների դժգոհությունները կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգից: Նոր կառավարությունը մշակեց այս համակարգի փոխզիջումային տարբերակը, համաձայն որի` մասնավոր համակարգում աշխատող 1974-ից հետո ծնվածների համար պարտադիր բաղադրիչը հետաձգվեց երեք տարով, պետական հատվածում աշխատողների համար այն պահպանվեց, բայց գործարկվեց աշխատավարձերի բարձրացումից հետո:
Սա ինչ-որ առումով նահանջ էր նախորդ տարբերակից, բայց ավելացան սոցիալական ավելի մեծ երաշխիքներ խոստացող նոր դրույթներ: Մասնավորապես, 40-50 տարեկանների համար կուտակային համակարգին մասնակցելու պարագայում ավելացվեց պետական համաֆինանսավորումը, 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների կուտակային սոցիալական վճարի առավելագույն շեմ սահմանվեց 25 հազար դրամ, 18 տարեկանների համար պարտադիր սոցիալական վճարը պահպանվեց, բայց եկամտային հարկից հանելու միջոցով եւ այլն:

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԳՐԵԹԵ 10 ՏԱՐԻ


Պետական համակարգում շուրջ 200 հազար աշխատողների, հատկապես քաղծառայողների եւ հայեցողական պաշտոն ունեցողների համար վերջին տարիների կարեւորագույն իրադարձությունը անցյալ տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերի նշանակալի բարձրացումն էր` 40-80 տոկոսով: Արձանագրենք, որ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացում չէր եղել գրեթե 10 տարի:

ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԲՈՂՈՔՆԵՐ` ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ
ՆՎԱԶԵՑՈՒՄԻՑ


Հոկտեմբերի 1-ից առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվեց 1 տոկոսի: Հարկային օրենսդրության մեջ առաջարկվող այս փոփոխությունը վերաբերում էր 39,5 հազար առեւտրային սուբյեկտներին: Միաժամանակ, նոր հարկատեսակի կիրառմամբ պահանջ էր դրվում տնտեսվարողներից ապահովել իրենց ձեռք բերած ապրանքը փաստաթղթերով: Սա դարձավ տոնավաճառային առեւտրով զբաղվողների դժգոհության պատճառը: Ի վերջո, կառավարությունը պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգեց մինչ 2015-ի փետրվարի 1-ը:

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ` ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ


Կառավարությունը սահմանամերձ 32 համայնքների համար մշակեց արտոնությունների տրամադրման ծրագիր, որ կսկսի իրագործվել 2015-ի հունվարի 1-ից: Համաձայն դրա` այդ բնակավայրի բնակիչների սպառած գազի, էլեկտրական էներգիայի, ոռոգման ջրի գումարների 50 տոկոսը կփոխհատուցի կառավարությունը, իսկ ամբողջությամբ` մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից գնդակոծված հողատարածքների հողի հարկի եւ այդ հողերի վրայի անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը:
Միաժամանակ, կառավարությունը որոշեց նույն սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին ազատել հարկերից` ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, շրջանառության հարկ: Նպատակն էր` խթանել սահմանամերձ գյուղերում բիզնեսի զարգացումը:

"ՀԻՆ ԵՐԵՎԱՆ" ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԴՐՈՂ ԳՏԱՎ

Խոսքը Երեւանի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում իրագործվելիք "Հին Երեւանի" կառուցապատման ծրագրի մասին է: Այս տարի վերջապես այստեղ դրական տեղաշարժ արձանագրվեց` դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության կողմից քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ "Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն" ՍՊԸ-ի կողմից` շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սրմաքեշի լիազորված անձ Գեւորգ Մաչանյանը համաձայնագիր ստորագրեցին` "Հին Երեւանի" կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Ծրագիրը հետաձգվում էր գրեթե 10 տարի, բայց կսկսվի իրականացվել արդեն եկող տարի` 120-130 մլն դոլարի ներդրումներ ներգրավելով:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՑՆՑՎԵՑ

Հայաստանի տնտեսությունը տարեվերջին ցնցեց դոլարի արժեւորումը եւ ազգային արժույթի` դրամի կտրուկ արժեզրկումը: Արտաքին եւ ներքին գործոններով պայմանավորված` փոխարժեքի փոփոխությունը չէր ցնցի ֆինանսական շուկան եւ չէր ունենա նման կտրուկ տատանում, եթե չլինեին նպաստող գործոնները` բանկերի եւ փոխանակման կետերի կողմից փոխարժեքի անհասկանալի առաջարկ ձեւավորելը եւ բնակչության մոտ դոլարային տենդով բռնկված խուճապային տրամադրությունները: Մոտ երկու շաբաթ տեւած այս գործընթացը լրջորեն խաթարեց բնականոն տնտեսական կյանքը: Բարեբախտաբար, կառավարության, ԿԲ-ի ակտիվ քայլերի միջոցով փոխարժեքը կայունացավ:

ԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում