"ՑԱՎԱԼԻՈՐԵՆ ԵՂԱՆ ԱՅՆՊԻՍԻՔ, ՈՐՈՆՔ ՕԳՏՎԵԼՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ` ՓՈՐՁԵՑԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՆԱԼ"

Արխիվ 12-16

"ՑԱՎԱԼԻՈՐԵՆ ԵՂԱՆ ԱՅՆՊԻՍԻՔ, ՈՐՈՆՔ ՕԳՏՎԵԼՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ`
ՓՈՐՁԵՑԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՆԱԼ"


"Իրավունքը" ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ զրուցեց 2014 թվականին արտաքին քաղաքական զարգացումների մասին:

"ՀԱՐԿԱՎՈՐ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ"


-Պարոն Զաքարյան, ՀՀ նախագահը այս օրերին գտնվում էր Մոսկվայում` ԵՏՄ անդամակցության երկրների նախագահների հետ: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից:
-  Արդեն կարելի է ասել, որ ՀՀ-ի` ԵՏՄ-ին միանալու իրավական հիմքերը լիովին ամրապնդված են: Իսկ հունվարից Հայաստանն իր գործընկեր պետությունների հետ կսկսի Եվրասիական տնտեսական միության կայացման բարդ, բայց միեւնույն ժամանակ փոխշահավետ ու փոխլրացնող աշխատանքները: Անկախ մի շարք ֆինանսատնտեսական հանգամանքներից, մենք շարունակում ենք համոզված լինել, որ ԵՏՄ-ն Հայաստանին ու Արցախին կարող է նոր տնտեսական հնարավորություններ բերել: Դրան զուգահեռ` մեր տնտեսվարողները պետք է կարողանան մեծածավալ շուկայում ապահովել մրցունակությունը եւ հայկական բիզնեսի համար կարողանան ինչպես համատեղ, այնպես էլ ինքնուրույն նախաձեռնություններով հանդես գալ` հենվելով ԵՏՄ-ում ձեւավորվող ընդհանուր կանոնների, մաքսային ազատ հարաբերությունների, եւ ազատ տեղաշարժի վրա: Սա քաղաքական մեծ գործընթացի սկիզբ է, որը պետք է ունենա անընդհատություն:
- Ձեր դիտարկումը` վերջին շրջանում դրամ-դոլար անկանոն տատանման մասին: Արդյո՞ք սա հարված էր դրսից, թե՞ այնուամենայնիվ պետք է մեր մեջ փնտրենք մեղավորներին:
- Նախ պետք է հենվել մասնագետների տեսակետների վրա, քանի որ սա ֆինանսական շուկային վերաբերող խնդիր է: Բնականաբար, արեւմտյան սանկցիաները եւս որոշակիորեն ազդում են ռուսական տնտեսության վրա,  սակայն, կարծում եմ, ժամանակի ընթացքում դրանք հաղթահարելի կլինեն: Հայաստան-Ռուսաստան տնտեսություններն ունեն փոխկապակցվածություն, հետեւաբար, ոչ միայն ռուսական, այլ համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բացասական փոփոխությունները ազդում են նաեւ Հայաստանի վրա, քանի որ մեր պարագայում թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական համակարգերը խիստ զգայուն են: Զուգահեռաբար հարկ է նշել, որ ցավալիորեն եղան նաեւ այնպիսիք, որոնք օգտվելով  ստեղծված իրավիճակից` խառնաշփոթ եւ անկայունություն առաջացնելով` փորձեցին լրացուցիչ եկամուտներ ստանալ: Սա խոսում է այն մասին, որ մենք տնտեսական համակարգում ունենք անելիքներ, եւ հարկավոր է բարձրացնել տնտեսության դիմադրողականությունը:  
- Կենտրոնական բանկի նախագահն այս կապակցությամբ ասել է, որ սա դիվերսիա էր հարեւան երկրի կողմից, սակայն չի նշել, թե որ երկրի: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը: Բացի այդ, դոլար-դրամ ստեղծված այս իրավիճակում ի՞նչ անելիք ունի Ռուսաստանը, որին եւս մեղադրանքներ էին հնչեցնում:
- Կդժվարանամ ասել, թե Կենտրոնական բանկի նախագահն ինչ է նկատի ունեցել, այնուամենայնիվ, նա ոլորտի պատասխանատուներից է, ով ունի իր հիմնավորումները` նման համոզման համար: Այն, որ Հայաստանի ֆինանսական շուկան որոշակի ցնցումների ենթարկելու փորձ իրականացվեց, դրա մասին խոսում են շատերը: Սա արդեն բավարար հիմք է` ամբողջությամբ ուսումնասիրելու եւ հասկանալու համար պատճառներն ու հետագայում նման ռիսկերից ֆինանսատնտեսական համակարգը զերծ պահելու մեխանիզմները:

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ ՄԻ ԱԿՆԿԱԼԵՔ


-Պարոն Զաքարյան, կարո՞ղ ենք ասել, որ հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացին կարթնանա արդեն մեկ այլ, նոր տիրույթում, այն է` ԵՏՄ-ն:
- Հունվարի 1-ից ՀՀ-ն պաշտոնապես կլինի նոր տնտեսական տարածքում, բայց դա չի նշանակում, որ հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները կարթնանան ու կտեսնեն, որ կյանքն էապես բարելավվել է: Հունվարի 1-ից մենք ձեռք կբերենք նոր պոտենցիալ` սոցիալ-տնտեսական հարաբերությունները զարգացնելու, ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնելու, նորարարական բիզնես գաղափարները կյանքի կոչելու եւ հետեւաբար նաեւ տնտեսական աճն ավելացնելու համար: Այդ ուղղությամբ մենք պետք է շատ աշխատենք բոլոր ուղղություններով: Հաշվի առնելով տարածաշրջանային բազմազան խնդիրները եւ նաեւ անվտանգության  առաջնահերթությունները, մենք պետք է կարողանանք ամրապնդել մեր դերակատարումը ԵՏՄ գործընկերության մեջ` շարունակելով զարգացնել ու առաջ մղել ԵՄ անդամ եւ մյուս գործընկեր պետությունների հետ երկկողմ հարաբերությունները:
- Օրերս Վրաստանի Հանրապետությունն ընտրեց իր ուղղությունը դեպի ԵՄ, իսկ մենք` բնականաբար ԵՏՄ: Լինելով հարեւան պետություններ` արդյոք տարբեր տիրույթներում գտնվելը չի խանգարի մեր հարեւանային հարաբերություններին:
- Բոլորովին որեւէ խոչընդոտ չեմ տեսնում: Մինչ ԵՏՄ-ին միանալու մասին որոշման կայացումը, հաշվի են առնվել բոլոր խնդիրները: Այսինքն` ՀՀ-ն միացել է ԵՏՄ-ին` հաշվի առնելով իր երկկողմ ու բազմակողմ հարաբերություններն ու պարտավորությունները: Թե՛ Վրաստանի Հանրապետության եւ թե՛ Հայաստանի Հանրապետության նոր տնտեսական հանձնառությունները միմյանց նկատմամբ հակասությունների մեջ չեն: Ընդհակառակը, տնտեսական այս քաղաքականությունների մեջ հնարավորություն կա ունենալ փոխշահավետ համագործակցություն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վրաստանի համար հայ-վրացական սահմանը կարող է դիտարկվել որպես Եվրասիական տնտեսական միության մաքսային սահման, եւ հակառակը` Հայաստանի համար այն կարող է դիտարկվել որպես Եվրամիության սահման: Այս հնարավորությունը պետք է առավելագույնս օգտագործել` երկու պետությունների տնտեսական շահերի համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում