ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Զարմանալի ԵՂԱՆԱԿ է սպասվում մայրաքաղաքում Ամանորին: Այսպես, օդերեւութաբաններն ասում են, որ Ամանորը դիմավորելու ենք առանց ձյան եւ պլյուսային ջերմաստիճանով: Անշուշտ, դա կթեթեւացնի մարդկանց ջեռուցման ծախսը, բայց մյուս կողմից էլ, առանց ձյուն` էլ ինչ Նոր տարի, ու հատկապես դա կհիասթափեցնի երեխաներին: Համ էլ. եթե ձյուն չկա, քաղաքային ձմեռպապերը մի տեսակ չեն նայվում:
Թեեւ մշտապես լսվում են բողոքներ, թե ժողովուրդը սովից կոտորվում է, որ փող չկա ու չկա, սակայն այնպիսի հերթեր են գոյացած բոլոր սուպերմարկետներում, եւ այնքան են ամեն ինչ կրում ու կրում, որ ապշել կարելի է: Եվ շատերը զարմանալիորեն ամանորյա ճոխ սեղան ապահովելու համար պարտքերի տակ են մտնում` հասցնելով դրանք ընդհուպ 500 հազար դրամ: Եվ մի հետաքրքիր պարադոքս` ամենից շատ պարտքեր են վերցնում եւ ագահաբար ամեն ինչ կրում են տուն նրանք, ովքեր բոլորից բարձրաձայն են բողոքում երկրից եւ ժողովրդի վիճակից: Դե, կա ասացվածք, թե ինչպես սկսես տարին, այնպես էլ կշարունակվի, եւ մարդիկ ձգտում են սեղանների աներեւակայելի շքեղության: Սակայն զարմանալիորեն ստացվում է, որ նրանք տարին սկսում են խոշոր պարտքով, հետեւաբար ամբողջ տարին ճռռալու են պարտքերի տակ: Հա, ի դեպ, այս օրերին չափազանց ակտիվացել են ԳՐՊԱՆԱՀԱՏՆԵՐԸ, եւ հասարակական տրանսպորտում բազում դրամապանակներ են անհետանում: Ուստի, եթե խոշոր ծախս եք անում, կամ առավել եւս այդ ծախսը պարտքով է, բարի եղեք շատ ուշադիր լինել, կամ էլ ժլատություն մի արեք եւ օգտվեք տաքսիից:
Ամանորին ընդառաջ, մեզ զարմացրեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ` հայտարարելով. "Մենք բազմիցս ենք ասել, Արցախը Հայաստանի մաս չէ, եւ պետք չէ Արցախը որպես այդպիսին ներկայացնել": Այսինքն` քիչ էր ներկայացնել Արցախը որպես ՀՀ մաս չհանդիսացող, հիմա էլ հնչում է պնդում, թե Հայաստանի մաս չէ: Բայց չէ՞ որ ոչ միայն Արցախը, այլեւ Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան էլ, որոնք օկուպացված են, նույնպես Հայաստանի մաս են: Համ էլ, այդ ինչո՞վ է, որ ԼՂՀ-ն Հայաստանի մաս չէ` չէ՞ որ ե՛ւ դրամն է նույնը, ե՛ւ զորքը, ե՛ւ քաղաքացիությունը (հենց այդ քաղաքացիությամբ Քոչարյանն ընտվեց ՀՀ նախագահ), եւ շատ ու շատ այլ բաներ: Ում պետք է խաբենք` պնդելով հակառակը, նույնիսկ ադրբեջանցիները լինելով սեւ ու սպիտակ ոչխար, այնուամենայնիվ, էշ չեն... Ու եթե հանկարծ Արցախը Հայաստան չհամարվի, դա ոչ միայն ազգային միասնության խաթարում է, այլեւ ՀՀ քաղաքացիների մոտ առաջանում են բազում անպատասխան հարցեր: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հուսանք, որ կամ պարոն Բաբայանը պատահմամբ վրիպել է, կամ նրա խոսքը սխալ է փոխանցվել լրատվական դաշտում:
Իսկ այժմ` թե ինչ զարմանալի բան հայտարարեց ԷՐԴՈՂԱՆԸ հենց օրերս. "Ես շարունակում եմ վստահորեն պնդել, որ Ամերիկա մայրցամաքը հայտնաբերել են մահմեդականները": Դե ինչ, նա "կրտսեր եղբայրներից" վարակվել է "բիզիմդիր" կոչվող հիվանդությամբ, ու, երեւի թե, արդեն կարիք ունի Ռոբերտ Քոչարյանի ասած` "ուրիշ մասնագետի": Ինչեւէ, Թուրքիայի նախագահի խելապակասությունը եւս մեկ փաստարկ է Թուրքիա ուղեւորություններից ձեռնպահ մնալու օգտին:
Իսկ վերջում` թե ինչ են առաջարկում ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ Ամանորին: Նրանք առաջարկում են Ամանորին ձերբազատվել որոշ տեսակի մարդկանց հետ շփումներից: Թեեւ ոմանք դա զարմանալիորեն կանվանեն հակահումանիստական, այնուամենայնիվ, թվարկենք այդ կատեգորիաները: Ձերբազատվեք մշտապես նվնվացող, մշտապես սեփական պրոբլեմները ձեր վրա բարդող, մշտապես ամեն ինչում վատը տեսնողներից: Ձերբազատվեք նրանցից, ովքեր ձեզ հետ մտերմություն են անում այնքան ժամանակ, քանի դեռ ձեզ կարող են օգտագործել: Ձերբազատվեք նրանցից, ովքեր ձեզ չեն հարգում: Ձերբազատվեք մշտապես սուտ խոսողներից: Ձերբազատվեք նրանցից, ովքեր ձեր երեսին ժպտում են եւ գովասանքի խոսք շռայլում, բայց ում գոնե մեկ անգամ բռնացրել եք, թե ինչպես են ձեր բացակայությամբ չարախոսում ձեր մասին: Եվ վերջապես ձերբազատվեք կեղծ ընկերներից, ովքեր հաճույքով մասնակցում են ձեր զվարճանքներին, սակայն ակնթարթորեն անհետանում, հենց որ բախվում եք դժվարություների: Ինչեւէ, մաղթում ենք բոլորին 2015-ին շրջապատված լինել միայն պարկեշտ, ազնիվ, ուժեղ եւ լավատես շրջապատով:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում