ԽՈՅԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ "ԿԱԶՅՈԼԻ" ՏԱՐԻ

Արխիվ 12-16

ԽՈՅԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ "ԿԱԶՅՈԼԻ" ՏԱՐԻ

Հարգելի ընթերցող, ահա եւ մուտք ենք գործում 2015 թվական: 2014-ը լեցուն էր դրամատիկ իրադարձություններով` ե՛ւ ներքին խժդժություններ հրահրելու փորձեր, ե՛ւ գնալով կատարելագործվող ռազմական սադրանքներ` մազութային սուլթանատի կողմից, ե՛ւ կատաղի գրոհ հայկական դրամի եւ Հայաստանի տնտեսության դեմ: Եղավ նաեւ կարեւորագույն, կարելի է ասել` դարակազմիկ իրադարձություն` Հայաստանի մուտքը ԵՏՄ:
2015-ը սկսում ենք որպես եվրասիական քաղաքակրթության կարեւորագույն հանգույց: Դա նաեւ ապահովում է մեզ քաղաքակրթական հովանոցով, որի ներքո այլեւս կարող ենք հաջողությամբ դիմագրավել գլոբալացման գործընթացի բերած երեւույթներին` պետական ինքնիշխանության, ազգային ինքնության, ավանդույթի եւ բարոյականության քայքայմանը:
2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Բայց վստահաբար կարող ենք ասել, որ այլեւս երկրորդ անգամ դա չի կարող կրկնվել, քանզի ունենք տարածաշրջանի լավագույն բանակը: Ռազմականացման ինդեքսով մենք աշխարհում երրորդն ենք, իսկ հայոց մեջ քաջարի ռազմիկի ոգու վերածնունդը մեր զորականներին դարձնում է առավելագույն արդյունավետ կռվողներ: Իսկ մեր 100-ամյա ողբերգության կապակցությամբ արդեն կուտակվել են բավարար նախադրյալներ, որպեսզի ճանաչման փուլից արդեն մուտք գործենք փոխհատուցման փուլ:
Ինչեւէ, չնայած առջեւում անորոշություններ կան, սակայն կարող ենք վստահաբար նայել մեր ապագային: 2015-ը մեզ համար լինելու է հզոր եւ համարձակ խոյի, այլ ոչ թե տակից վատություններ անող "կազյոլի" տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում