ԱՐՏՈՆՅԱԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՐՏՈՆՅԱԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ

"Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ի պատասխան այն հարցին, թե ինչով է  պայմանավորված այն հանգամանքը, որ  խորհրդարանում  "եռյակը"` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, "Ժառանգությունը" բոյկոտում էին արտահերթ նիստը, իսկ "Ժառանգության" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  մասնակցում էր նիստին, ասաց, որ տիկին Փոստանջյանն օգտվում է արտոնյալ ազատությունների շրջանակից:  "Իրավունքն" էլ հետաքրքրվեց` այդ արտոնյալ  կարգավիճակը Զարուհի Փոստանջյանին  "Ժառանգություն" կուսակցության ղեկավա՞րն է ընձեռել: "Ոչ, ինքն իրեն է տվել այդ արտոնությունը: Նա բնավորությամբ այդպիսին է:  Դատապարտելի ոչինչ չեմ տեսնում",- ասաց կուսակցության փոխնախագահը:
Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի կեցվածքն ու քայլերը` կարծիք կա, թե նա ֆորմալ առումով է միայն "Ժառանգություն" խմբակցության պատգամավորը:  Արմեն Մարտիրոսյանն այս դիտարկմանը  պատասխանելով` ասաց, որ  դժվարանում է ասել, թե նման գնահատականներ տալու ինչպիսի մեծածավալ հիմքեր կան, բայց Զարուհի Փոստանջյանն անկախ մտածողություն ունի:
Ինչ վերաբերում է տիկին Փոստանջյանի ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդեգրած մարտավարական քայլերի նմանությանն ու, կարծես թե, միմյանց հետ թեւ ու թիկունք լինելուն, Արմեն Մարտիրոսյանը դա խնդիր չի համարում, քանի որ Զարուհի Փոստանջյանը, վերջին հաշվով, "Ժառանգություն" կուսակցության քաղաքական գիծն է տանում ԱԺ-ում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում