ԱՄԱՆՈՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ
Արխիվ 12-16ԱՄԱՆՈՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ
Թեպետ ՀՀ կառավարության 2014 թ. մարտի 13-ի նիստի օրակարգում ընդունվել էր համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար ԿԱՐԵՆ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր 4 տարով` մինչեւ 2018 թվականի ապրիլի 3-ը, բայց ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր. «Ուրբաթը շաբաթից շուտ եկավ»: Արդյունքում երեկ ՀՀ կառավարության որոշմամբ` Կարեն Իսախանյանն ազատվեց արդեն իսկ չեղած նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այո, ըստ էության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ
ԵՐԻՑՅԱՆԸ, պատրաստվում է կադրային պրոֆիլակտիկ աշխատանքներ տանել նորընտիր նախարարությունում: Ի դեպ, նույնպիսի իրավիճակում է հայտնվել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով նույնպես ազատվել է պաշտոնից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

