3/4-Ը ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱԿ-ԲՀԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
Արխիվ 12-163/4-Ը ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱԿ-ԲՀԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը մեր կայքում կազմակերպված էր քվեարկություն` հետեւյալ հարցով. "Կստացվի՞ ԲՀԿ եւ ՀԱԿ համագործակցությունը: Իրենց համագործակցության արդյունքում ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան Հայաստանում": Հարցմանը մասնակցել է 411 հոգի, եւ պարզվել է, որ այդ համագործակցությունից "թեժ" ակնկալիքներ ունի միայն հարցվածների 1/4-ից էլ պակաս` 22 տոկոսը: Հարցվածների ամենամեծ խումբը կազմել են նրանք, ովքեր թերահավատությամբ են վերաբերվում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցությանը` հարցվածների 39 տոկոսը, որեւէ շոշափելի հետեւանքներ այդ համագործակցությունից չեն կանխատեսում: 22 տոկոսը կարծում է, որ այս համագործակցությունը կպարտադրի իշխանություններին զիջումների գնալ հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ: Իսկ 13 տոկոսը վստահ է, որ այս համագործակցությունը միայն որոշ չափով ներքին սրացումներ կառաջացնի, բայց, բառիս բուն իմաստով, "թեժ աշուն" չի լինի:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ հանրության 3/4-ից էլ ավելին չի հավատում, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ի վիճակի են լուրջ փոփոխություններ կատարել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իսկ շուրջ 40 տոկոսը ընդհանրապես լուրջ դերակատարություն նրանցից չի սպասում: Ի դեպ, տարին փակելիս կարելի է ասել, որ ամենաճիշտ կանխատեսումն ուներ հարցվածների ամենափոքրաթիվ խումբը: ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցումը իսկապես որոշ սրացումներ, ներքաղաքական կյանքում առաջացրեց, բայց որեւէ լուրջ արդյունքներ չգրանցեց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

