ՇՂԱՐՇԻԿ ՈՒ ԵՂՆԻԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ 41 ՕՐՈՒՄ ԿԼՈՒԾՎԻ
Արխիվ 12-16ՇՂԱՐՇԻԿ ՈՒ ԵՂՆԻԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ
ԽՆԴԻՐԸ 41 ՕՐՈՒՄ ԿԼՈՒԾՎԻ
«Իրավունքը» նոյեմբերի յոթի եւ ութի հրապարակներում անդրադարձել է Արագածոտնի մարզի Եղնիկ եւ Շղարշիկ համայնքներում խմելու ջրի խնդրին ու այդ երկու համայնքների միջեւ կռվախնձոր դարձած խմելու ջրի աղբյուրին: Խնդրին լուծում տալու համար վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ:
«Իրավունքը» այսօր ջրային տնտեսության պետական կոմիտեից պարզեց` ի վերջո, վարչապետի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովն ինչպես լուծեց խնդիրը: Ջրային տնտեսության պետական կոմիտեից մեզ հայտնեցին, որ մասնագետներն ավարտել են աշխատանքն ու իրենց առաջարկությունները ներկայացրել են համայնքների ղեկավարներին: Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իրեն եւ Եղնիկ գյուղապետին հրավիրել է մարզպետարան. «Երկու տարբերակ ներկայացվեց մեզ: 41 օրում հարցը վերջնական լուծում կստանա: Երկու համայնքների խմելու ջրի խողովակները չեն համապատասխանում խմելու ջրի ցանցին: Այսինքն` երկաթե խողովակներով խմելու ջուրն անցկացնելը վտանգավոր է: 181 մլն դրամի ներդրում պետք է անի ջրային տնտեսության պետական կոմիտեն:Ներդրումների շնորհիվ խմելու ջրի նոր ցանց, նոր կայան կունենանք»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

