ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, ԸՍՏ ԻՍ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է

Արխիվ 12-16

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, ԸՍՏ ԻՍ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է


Չարենցավան քաղաքի Գառզուի անվան արվեստի դպրոցի տնօրեն ՏԱՏՅԱՆԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հետ ունեցած հարցազրույցում փորձեցինք ավելի մանրամասն ծանոթանալ դպրոցի մշակութային կյանքին:

-Ե՞րբ է հիմնադրվել դպրոցը, ի՞նչ բաժիններ ու քանի՞ սան ունի:

-1979թ. հիմնադրվել է Չարենցավանի արվեստի դպրոցը: Ունենք գեղարվեստի, պարային, գործիքային, դասական եւ ժողովրդական բաժիններ: Այսօրվա դրությամբ ավելացվել են` էստրադային երգի, թավջուրակի, ժող-գործիքների բաժիններ: Վերջին վեց տարվա ընթացքում եղավ երեխաների թվի աճ` 230-ից համալրվելով  590 աշակերտով:

- Ինչպիսի՞ միջոցառումներ եք իրականացրել այս տարի:

- Օգոստոսի 31-ից սկսած` արդեն անցկացրել ենք բազմաթիվ միջոցառումներ, Զորավար Անդրանիկի մահվան 100-ամյակին նվիրված` անցկացրել ենք համերգ նրա տուն-թանգարանում, ազգագրական երգերով եւ տարրերով: Միջոցառումներ ենք անցկացրել նաեւ մեր քաղաքի օրվան նվիրված, մարզադաշտի բացման կապակցությամբ, այսինքն` որպես քաղաքային միջոցառումներ, մեր մասնակցությունը ցուցաբերել ենք: Ինչպես նաեւ Անկախության օրվան նվիրված միջոցառում ենք կազմակերպել: Անցկացրել ենք շատ մեծ միջոցառում` « Նվիրիր կյանք» հիմնադրամի հինգ ամյակին նվիրված: Նախօրոք երկու ամիս առաջ արդեն կազմակերպչական աշխատանքները տարվել են: Չարենցավանի դպրոցների, մանկապարտեզների ուժերով հավաքել ենք գումար` 1.200.000,  փոխանցել  ենք այդ հիմնադրամին եւ հոկտեմբերի 22-ին կազմակերպել ենք ցուցահանդես եւ համերգ` նվիրված հինգ ամյակին: Ունեցել ենք հյուրեր Երեւանից, ներկա է եղել ՀՀ առաջին տիկինը, ով հանդիսանում է տվյալ հիմնադրամի նախագահը: Ընթացքում մասնակցել ենք ռուս-հայկական համագործակցության անցկացրած համերգներին: Մեր սաները մասնակցել են «<песня дружбы» մրցույթին, որն անցկացնում էր Ռուսաստանի հայերի միությունը, եւ ունեցանք մասնակիցներ, ովքեր մասնակցեցին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված Գալլա համերգին: Անցկացրել ենք համերգ Նորքի համար 4 ծերանոցում, Երեւանի հաշմանդամ երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում: Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի դեսպանատանն անցկացվեց մեծ միջոցառում` նվիրված հայ-ռուսական համագործակցությանը, որին մենք մեր մասնակցությունը եւս ունեցանք:

- Ի՞նչ կազմակերպությունների հետ եք համագործակցում եւ ի՞նչ ձեռքբերումներ ունեք:

- Գրեթե բոլոր կազմակերպությունների հետ համագործակցում ենք, այդ թվում նաեւ Սլավոնական համալսարանի, ФСБ-ի, Ռուսաստանի դեսպանատան հետ եւ այլն: Օրինակ, դեկտեմբերի 25-ին մենք անցկացրեցինք համերգ ծերերի համար` « Благотварительная организация Армении» կազմակերպության օգնությամբ: Դեկտեմբերի 27-ին Ռեսուրս կենտրոնը կազմակերպելու է ամանորյա միջոցառում` հաշմանդամ երեխաների համար, մեր սաների ելույթներով: Անցյալ շաբաթ Հրազդան քաղաքում կազմակերպվեց միջոցառում երիտասարդական թեւի կողմից, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաեւ մեր երեխաները:

- Շուտով տարեմուտ է, ի՞նչ կմաղթեք ձեր սաներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին:

- Ամենակարեւորը, ըստ իս, խաղաղություն լինի, որի առկայության դեպքում միայն մենք կարող ենք հանգիստ շարունակել մեր մշակութային եւ դաստիարակչական գործունեությունը: Չնայած` մենք կարողանում ենք մեր խնդիրները լուծել մեր իսկ ուժերով, սակայն, կցանկանայի, որ դպրոցն ունենար որեւէ հովանավոր: Քանի որ պարային բաժինը մեծ է, զգեստների խնդիր լուծելը արդեն դժվարություն է առաջացնում: Կան նմանատիպ բազմաթիվ խնդիրներ, սակայն առաջնայինը սա է:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում