ԼՍԻ՛Ր ԹՈՒՐՔԻԱ, ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Արխիվ 12-16

ԼՍԻ՛Ր ԹՈՒՐՔԻԱ, ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ


Օրերս  ԱՀԹ ս.Երրորդություն եկեղեցու դահլիճում հանդիսատեսի դատին հանձնվեց  «Լսի՛ր Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» ներկայացումը, որ բեմադրել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները:

Ներկայացումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկաներին փոխանցեց Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի ողջույներն ու օրհնությունները:

Ներկայացումը կառուցված էր դատի տեքսով, որի ժամանակ մարդասպան Թուրքիան փորձում էր արդարացնել իր ոճիրը: Դատարանում որպես նախճիրի վկաներ հանդես էին գալիս մտավորականներն ու հայդուկները, նորահարսերն ու մանուկները, հայոց լեռներն ու  դաշտերը, սարերն ու գետերը: Ներկայացման նպատակը աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելն էր հայ արդար դատը՝ «Լսի՛ր Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» կոչով:

Ներկայացումից հետո մասնակից երիտասարդները ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի անունից նվեր ստացան Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ ծաղկի կրծքանշաններ:

Սա «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի ոգեկոչման 8-րդ միջացառումն էր, որ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և երիտասարդաց կառույցների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ թեմի երիտասարդներն իրականացնում են ամեն ամսի 24-ին:

«Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի հաջորդ հանգրվանը հունվարի 24-ին է լինելու:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում