ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ

Արխիվ 12-16

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ


Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի նախագահությամբ և եկեղեցու խորհրդակատար  Տ. Շահե քահանա Հայրապետյանի ու Տ. Պարթև քահանա Մուրադյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված հայ զինվորների:

Արարողությանը ներկա էին զոհված զինվորներ Նարեկ Մարգարյանի, Արամ Մեջլումյանի, Էդուրադ Միրզոյանի, Մհեր Շահնազարյանի, Վարդան Օհանյանի, Գոռ Բաբայանի, Կարեն Միքայելյանի, Վաղինակ Բաղդասարյանի, Պարույր Մելքոնյանի, Արարատ Մարտիրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի և Հրաչյա Սարգսյանի ծնողները:

Այս ընտանիքներից շատերն ընդգրկված էին «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրում: Այն Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ իրականացրել էին թեմի երիտասարդաց միությունները.  բարեգործական ճաշկերույթի ժամանակ հանգանակված 50 մլն դրամ գումարը փոխանցելով 2004-2014թթ Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ ԶՈՒ ծառայության ժամանակ զոհված զինվորների ընտանիքներին, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինվորներին ու միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող ընտանիքներին:

Արարողության ավարտին Տ. Շահե քահանա Հայրապետյանը մխիթարական խոսքեր ուղղեց որդեկորույս ծնողներին՝ նշելով. «Սիրելի´ մայրեր, Տ. Նավասարդ Սրբազանի անունից մեր խոնարհումն ենք բերում ձեր առաջ՝ հանուն հայրենիքի նվիրաբերած ձեր ամենաթանկ գանձի համար: Հայ զինվորն իր արյունը թափելով մայրենի սուրբ հողում այն խառնեց Քրիստոսի Սուրբ Արյանը»:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: Ամէն:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում