ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՎԱՐՊԵՏ ԿԱՐԵՆ ՋԱՆԳԻՐՈՎՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Արխիվ 12-16ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՎԱՐՊԵՏ ԿԱՐԵՆ ՋԱՆԳԻՐՈՎՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Այսօր առավոտյան կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, ազգային թատրոնի և
կինոյի անվանի վարպետ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԿԱՐԵՆ ՋԱՆԳԻՐՈՎԸ:
Վարպետը ծնվել է 1948թ. մարտի 15-ին, Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը`պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1982թ-ից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Բերանժե` «Թագավորը մահանում էե, Անցորդ` «Բալենու այգիե, Բազիլ` «Ֆիգարոյի ամուսնությունըե, Սերեբրյակով` «Քեռի Վանյաե, Վիրտուոզ` «Ավտոբուսե, Ալֆրեդ Իլ` «Ծեր տիկնոջ այցըե և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների` «Լավագույն դերասանե և այլն: 1972թ-ից նկարահանվել է` «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Արևիկ», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Խնձորի այգի», «Անապատ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս», «Ճանապարհորդություն» և այլ ֆիլմերում: 1975թ. «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնում և 1989թ. «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993թ. արժանացել է Ստանիսլավսկու և Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակի, 2008թ.` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Աշխատել է Երևանի Դրամատիկական, Փոսի թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում`հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ: Նրա Միքայելը «Քաոս» ֆիլմում մեր կինոյի նվաճումներից է:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

