ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԱՅՆՔԱՆ Է ԲԹՎԵԼ ՕԼԻԳԱՐԽԱԿԱՆ ՓՇՐԱՆՔՆԵՐՈՎ, ՈՐ ՈՒՂԵՂԸ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ Է՞ ՎԵՐԱԾՎԵԼ

Արխիվ 12-16

ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԱՅՆՔԱՆ Է ԲԹՎԵԼ ՕԼԻԳԱՐԽԱԿԱՆ ՓՇՐԱՆՔՆԵՐՈՎ, ՈՐ ՈՒՂԵՂԸ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ Է՞ ՎԵՐԱԾՎԵԼ


 

Երեկ, լրագրողական դաշտում իր հակահիգիենությամբ հայտնի Պետրոս Ղազարյանը իրեն դնելով միամիտ սրբի տեղ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց էր տալիս, թե «ինչի՞ է ձեր ռեֆերենտը Հայկ Բաբուխանյանի աղջիկը, որովհետեւ Հայկ Բաբուխանյա՞նն ա»... Ինչին ԱԺ նախագահը պարզ հարցադրումով պատասխան տվեց, որ քաղաքական թիմի մեջ գտնվող մարդկանց ընկերները կամ հարազատները պետք է պարտադիր գործազո՞ւրկ լինեն: Այնուամենայնիվ հարցը ուղղեցինք նաեւ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին.

- Դատելով Պետրոսի պահավածքից, լեզվի մշակույթից եւ ամենակարեւորը արտահայտած խղճուկ մտքերից ակնհայտ է դառնում, որ նա շարունակում է մնալ հանրության ամենացածր եւ անկիրթ խավի վառ ներկայացուցիչը: Հեռուստալրագրողի աշխատանքային ոչ պրոֆեսիանալիզմին գումարվում են կրթության եւ դաստիարակության բացերը: Հակառակ դեպքում Պետրոսը կարող էր իմանալ, որ ԱԺ նախագահի ռեֆերենտի աշխատանքը  ոչ մեծ,  ոչ էլ անգամ միջին պաշտոն է,  ոչ  էլ այդտեղի աշխատավարձով կարելի է հարստություն դիզել: Համեմատությամբ  Պետրոսի ծառայությունների դիմաց իրեն հատկացվող վարձավճարների, պետական աշխատողների աշխատավարձերը չնչին են: Եթե Պետրոսը ցանկանար իմանալ արդյոք իմ դստեր մասնագիտական ունակությունները համապատասխանում են զբաղեցրած աշխատանքի պահանջներին, կարող էր ծանոթանալ  իմ դստեր կենսագրությանը եւ այդ դեպքում կիմանար, որ նա ստացել է այնքան կրթություն, քաղաքագիտական փորձառություն, որ տասը հատ պետրոսներ-պողոսների կհերիքեր: Այնպես որ, ճիշտ կլիներ, որ ուրիշների զավակներին նախանձելու եւ հիմար մտքեր դուրս տալու փոխարեն, Պետրոսը զբաղվեր իր սեփական երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ,  որպեսզի նրանք հասուն տարիքում, զբաղեցնեն համապատասխան բարձր դիրք հասարակության մեջ:  Ի դեպ, սրտանց մաղթում եմ դա Պետրոսի զավակներին:


- Տարօրինակ չէ՞, որ Պետրոսը Ձեր, ամբողջությամբ անտեղի, օրինակով էր խոսում հովանավորչության երեւույթի մասին:


- Հասկանալի է, որ պետրոսներին շատ լավ հայտնի են հովանավորչության իրական հասցեները: Բավական է, որ նրանք նայեն իրենց մեձավոր շրջապատին, կամ հարցնեն իրենց պապաներին, որոնք նրանց կեղտոտ պատվերներ են իջեցնում: Հասկանալի է, նաեւ որ իր տերերը քաղաքական խնդիրներ ունեն ինձ հետ, սակայն քիչ թե շատ իրենց հարգող մարդիկ հարցեր լուծելիս դա անում են միմյանց հետ, եւ ոչ թե խառնում են ընտանիքի անդամներին:

Նույն Պետրոսը հարց տվեց, թե ինչո՞ւ են իշխանավորների շրջապատի մեջ շատ հարուստները: Ով-ով, բայց ոչ պետրոսները պետք է հարցեր տան հարուստների ու հարստությունների մասին: Կամ հարցնելուց, առաջին հերթին պետք է հարցնեն իրենցից, իրենց վերջերս ոչ իշխանական դարձած շրջապատից: Թե, ինչպե՞ս այսպես հարստացան, որտեղի՞ց այս աղքատ երկրում այսքան հարստություն, ո՞ւմ հաշվին: Իսկ մի գուցե ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԱՅՆՔԱՆ Է ԲԹՎԵԼ ՕԼԻԳԱՐԽԱԿԱՆ ՓՇՐԱՆՔՆԵՐՈՎ, ՈՐ ՈՒՂԵՂԸ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ՞ Է ՎԵՐԱԾՎԵԼ:

Ի դեպ, գալիք տարվա նախաշեմին չմոռանանք շնորհավորել պետրոսներին:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում