«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՆՆՈՐՄԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՆՆՈՐՄԱԼ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»


Դեկտեմբերի 25-ի գիշերը` ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարեւելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, որոնք անհաջողությամբ են պսակվել, եւ թշնամին ետ է  շպրտվել` տալով կորուստներ: Անդրադառնալով դիվերսիոն գործողություններին մանրամասներին մեզ հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մասնավորապես նշեց.«Հակառակորդը կրկին դիմել էր իր ստոր քայլին, սա մեզ համար նորություն եւ անակնկալ չէր:  Անցած գիշեր դիվերսիոն ներթափանցումն արտառոց էր այնքանով, որ երկու ուղղություններով է թշնամին ներթափանցել, սակայն, Փառք Աստծո, հայկական կողմը, դիմագրավել է հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողություններին: Այսինքն, կրկին փորձել են դիվերսիոն հետախուզական ահաբեկչություն իրականացնել, բայց հետ են շպրտվել` տալով կորուստներ: Բարեբախտաբար մեր կողմից որեւէ կորուստ չկա, իսկ այս դիվերսսիան իրենց ոճով էր, որին նրանք պարբերաբար դիմում են: Օրինակ, 1991 թվականի դեկտեմբերի 31-ին նրանք ողջ Ստեփանակերտ քաղաքը աննախադեպ ռմբակոծության են ենթարկել: Այսինքն նրանց գործելաոճի մեջ որեւէ բան չի փոխվել եւ հակառակորդը շարունակում է իր աննորմալ, ֆաշիստական քաղաքականությունը: Բայց միեւնույն ժամանակ ստանում է արժանի հակահարված, եւ, փաստորեն, այս պահի դրությամբ Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն որդեկորույս ծնողներին, թե ինչու են դիմում նման ստոր քայլերի, որի հետեւանքով ունենում են կորուստներ: Թշնամին թող լավ իմանա մեր բանակը տալիս եւ միշտ էլ տալու է, իրենց քայլերին արժանի հակահարված: Գիշեր- ցերեկ կանգնած են մեր տղաները  եւ հսկում են պետության սահմանները, եւ հետեւաբար ցանկացած այդպիսի դեպք` եւ համապատասխան գործողությունը չի ուշանա հավատացեք»:

Օգտվելով առիթից, քանի որ առջեւում ամանոր է, պարոն Բաբայանը հավելեց.«Նախեւառաջ անչափ շատ եմ գնահատում "Իրավունքի" հետ մեր փոխհամագործակցությամբ, որը բավականին արդյունավետ է եւ հուսով եմ առաջիկա տարիներին եւս նույն կերպ կշարունակվի: Իսկ համայն հայությանը մաղթում եմ խաղաղություն, առողջություն եւ երջանկություն»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում