«ԹՈՂ ՀԱՎԱՏԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼԵՎ` ՁՄԵՌ ՏԱՏԻԿԻ»

Արխիվ 12-16

«ԹՈՂ ՀԱՎԱՏԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ

ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼԵՎ` ՁՄԵՌ ՏԱՏԻԿԻ»

 

Մի քանի օրից ավարտվող 2014-ը շատ արտիստների համար ե՛ւ ձեռքբերումների եւ անկման տարի էր: Սակայն, պատանի երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ համար, տարին բարեհաջող է եղել, համենայնդեպս, «Իրավունքին» այդպես ասաց Կարենն ու մանրամասնեց. «2014-ը հաջող տարի էր ինձ համար: Շատ հաջողություններ եմ ունեցել, հատկապես կառանձնացնեմ Ղազախստանի մրցույթին մասնակցությունս, որտեղից Հայաստան վերադարձա Գրան Պրիով: 2015 թվականից միայն ուզում եմ, որ իմ ընտանիքին տեսնեմ առողջ, իսկ հայրենիքի սահմանները` խաղաղ»:

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ»

Կարենն էլ հայկական բոլոր ավանդական ընտանիքների նման գերադասում է Նոր տարին դիմավորել տանը` ընտանիքի հետ. «Ամեն տարի Ամանորը դիմավորում ենք մեծ ընտանիքով: Մեր ընտանիքում Ամանորը կրկնակի տոն է, քանի որ այդ օրը տատիկիս ծննդյան օրն է: Այս տարի նույնպես տանն եմ դիմավորելու` ընտանիքիս հետ, քանի որ չեմ սիրում Ամանորի գիշերն անցկացնել տնից դուրս»:

«ՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԻՄ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔԸ»

Ամանորի հրաշքներին սպասելով` Կարենը համոզված է, որ դրանք այս տարի կիրականացնի հենց Նոր տարվա հերոս Ձմեռ պապը. «Ակնկալում եմ նպատակներիս իրականացում, հատկապես շատ եմ ուզում որ կատարվի իմ վաղեմի երազանքը, եւ այս ամռանը ես էլ լինեմ հեքիաթային Դիսնեյ Լենդում»:

«... ՆՐԱ ԿԵՂԾ ՄՈՐՈՒՔԸ ՊՈԿՎԵՑ ՈՒ ԸՆԿԱՎ»

Կարենը հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը, քանի որ 2 տարի առաջ իրականացրել է իր բաղձալի երազանքը. «2013 թվականին էր, որ Ձմեռ պապիկից ստացա ինձ համար ամենաթանկ նվերը` շատ մեծ տոնածառ, որի մասին միշտ երազել էի: Ուղիղ 2 տարի առաջ Ձմեռ պապիկն իրականացրեց իմ երազանքն ու մինչեւ հիմա թանկ-թանկ պահում եմ այն»,- պատմեց երգիչն ու հիշեց օրերս ականատես եղած մի զավեշտալի դեպք. «Մասնակցում էի մի միջոցառման, որի ավարտին, սովորականի նման, կանչում էինք Ձմեռ պապիկին: Ի վերջո, երկար կանչելուց հետո վերջապես եկավ Ձմեռ պապիկը,  երբ մոտեցավ երեխաներին նրա կեղծ մորուքը պոկվեց ու ընկավ, ինչից էլ ամբողջ դահլիճը պայթում էր ծիծաղից»:

ՁՄԵՌ ՏԱՏԻԿԻ ՍԱՌՑԵ ԿՈՄՊՈՏՆԵՐԸ

Վերջում Կարենը նաեւ իր սրտի բարեմաղթանքը հղեց ընթերցողներին. «Ուզում եմ, որ 2015 թվականը բոլորի համար լինի առողջության, երջանկության եւ հաջողության տարի: Այն երեխաներին, ովքեր դեռ չեն տեսել Ձմեռ պապիկին, թող այս տարի տեսնեն եւ ստանան իրենց ցանկալի նվերները: Իսկ ովքեր չեն հավատում Ձմեռ պապիկի գոյությանը` իզուր, թող հավատան, եւ թող հավատան նաեւ Ձմեռ տատիկին, ով ամբողջ ձմեռ սառցե կոմպոտներ է փակում Ձմեռ պապիկի համար»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում