ԴՈԼԱՐԻ ՈՒ ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԻ՞
Արխիվ 12-16ԴՈԼԱՐԻ ՈՒ ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԻ՞
«Իրավունքն» այսօր եղել է Հայաստանի առեւտրային բանկերում ու տարադրամի փոխանակման կետերում ու ֆիքսել, որ դոլարի փոխարժեք նվազելու միտում չունի: Դոլարի առքը տատանվում է 458- 460, իսկ վաճառքը` 467-468.5 դրամի սահմաններում:
Ինչ-որ չափով մխիթարական է այն, որ այս պահին դոլարի առքի ու վաճառքի մարժան, ի տարբերություն, նախորդ օրերի, այդքան մեծ չէ`մոտ 7-10 դրամի սահմաններում:
Եվրոյի փոխարժեքը եւս բարձր է ու նվազելու միտում չունի: Եվրոյի առքը 552-565, վաճառքը` 569-585 դրամի սահմաններում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

