«ՎԵՐԾԱՆՎԵԼ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՏԱՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ՎԵՐԾԱՆՎԵԼ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՏԱՆԵՐԸ»


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։ Դեկտեմբերի 27-ին և 28-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին կներկայացվի «Հայֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագիրը։ Այդ մասին այօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ՝ նշելով, որ նոն ստոպ համերգների ձևաչափը մեծ հաջողություն ունի։ Այն սպասված ու պահանջված նախագիծ է, և հատկապես ուրախալի է, որ երիտասարդ սերունդը կապվում է հայկական ֆիլմերի երաժշտության հետ։ Համերգի ընթացքում կներկայացվի 18 ֆիլմի սաունդթրեք։ Ընդ որում, մեղեդիների մի մասը պահպանվում էր միայն ձայնային տարբերակով։ Վերծանվել և թվայնացվել են հայկական ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների նոտաները։ Շատ ստեղծագործություններ, որոնք մոռացության մատնվելու վտանգի առջև էին, կշարունակեն կատարվել և հաճույք պատճառել երաժշտասեր հանդիսատեսին։ Վերծանման աշխատանքների վրա աշխատել է կոմպոզիտորների մեծ թիմ։

Ս. Սմբատյանը տեղեկացրեց, որ իրենց խնդրանքն է եղել կոմպոզիտորներին, մեղեդիները վերականգնել բնօրինակին մոտ։

«Հայֆիլմ նոն ստոպի» ընթացքում կհնչեն «Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան),  «Պեպո» (Արամ Խաչատրյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան), «Ինչու է աղմկում գետը» (Արտեմի Այվազյան), «Թթենի» (Արմեն Բոյամյան),  «Եռանկյունի» (Էդուարդ Բաղդասարյան)  և այլ ֆիլմերի մեղեդիները։ Նվագախմբին իրենց կենդանի կատարումներով կմիանան սիրված երգիչ-երգչուհիներ՝ Անդրե, Արամո, Մհեր, Լեյլա Սարիբեկյան և այլք։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Նոն ստոպ» համերգաշարը մեկնարկեց 2012թ. «Հոլիվուդ նոն ստոպ» նախագծով, որը սիրվեց հանդիսատեսի կողմից՝ հավաքելով երաժշտասերների մեծ լսարան։ «Հոլիվուդ նոն ստոպին» հետևեց «Cartoon նոն ստոպ» նախագիծը։


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում