ԱՐՏՈՆՅԱԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ... ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԱՐՏՈՆՅԱԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ... ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր ի պատասխան այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ խորհրդարանում «Եռյակը»`ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, «Ժառանգությունը», բոյկոտում են արտահերթ նիստը, իսկ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մասնակցում է նիստին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ տիկին Փոստանջյանն օգտվում է արտոնյակ ազատությունների շրջանակից: «Իրավունքն» էլ հետաքրքրվեց` այդ արտոնյալ կարգավիճակը Զարուհի փոստանջյանին «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է ընձեռել: «Ոչ, ինքն իրեն է տվել այդ արտոնությունը: Նա բնավորությամբ այդպիսին է: Դատապարտելի ոչինչ չեմ տեսնում»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
Հաշվի առնելով Զարուհի Փոոստանջյանի կեցվածքն ու քայլերը` կարծիք կա, թե նա ֆորմալ առումով է միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը: Արմեն Մարտիրոսյանն այս դիտարկմանը պատասխանելով`ասաց, որ դժվարանում է ասել, թե նման գնահատականներ տալու ինչպիսի մեծածավալ հիմքեր կան, բայց Զարուհի Փոստանջյանն անկախ մտածողություն ունի:
Ինչ վերաբերում է տիկին Փոստանջյանի ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդեգրած մարտավարական քայլերի նմանությանն ու կարծես թե միմյանց հետ թեւ ու թիկունք լինելուն, Արմեն Մարտիրոսյանը դա խնդիր չի համարում, քանի որ Զարուհի Փոստանջյանը վերջին հաշվով «Ժառանգություն» կուսակցության քաղաքական գիծն է տանում ԱԺ-ում:
Մանրամասները`տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

