ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ ԼԻԱՐԺԵՔ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Է «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ» ԳՐՔԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՄԵ

Արխիվ 12-16

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ ԼԻԱՐԺԵՔ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Է «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ» ԳՐՔԻ  ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՄԵՋ»

 

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցազրույցից հետո շարունակվում է ՀՅԴ-ԲՀԿ փոխհրաձգությունը:

Հիշեցնենք` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ երկրում փոփոխությունները  մեկ անձով պայմանավորելը բոլշեւիկյան կլասիկ մոտեցում է: Այս հայտարարությունից հետո հաջորդեց ԲՀԿ պատգամավորներ Վահան Բաբայանի ու Վահե Էնֆիաջյանի պատասխանները:  Վահան Բաբայանն Արծվիկ Մինասյանին դհոլ էր անվանել, իսկ Վահե Էնֆիաջյանը հայտարարել. «Ընկեր Արծվիկը փորձում է վաստակել «իշխանական կերակրատաշտի թիվ 1 կլիենտ» տիտղոսը»:

«Իրավունքը» ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է  նա դիմի էթիկայի հանձնաժողով իր հասցեին հնչեցված  գնահատականների համար: «Այս պահին դեռ ոչ: Մանավանդ կարծում եմ պատասխանս պետք է որ բավարարի: Բայց եթե այս ամենը շարունակվեց, այլ միջոցառումներ էլ կանեմ»,- ասաց պատգամավորը:

Հստակեցրինք` էթիկայի հանձնաժողով դիմելը չի բացառվում. «Իհարկե, չեմ բացառում, բայց նաեւ չեմ պնդում`կախված իրավիճակի զարգացումից»:

Քաղաքական գործչի խոսքով` ինքը նպատակ չի ունեցել անձնապես որեւէ մեկին վիրավորել, բայց երբ ճշմարտությունը ասվում է, դրա դեմ ոչ թե պետք է վիրավորանքը հնչի, այլ հակափաստարկ: «Ես  ափսոսում եմ, որ Ազգային ժողովի կարգավիճակը փչացում են Վահան մարդիկ, որ նման պահվածքը ոչ միայն իրենց, այլեւ ԱԺ-ին է հեղինակազրում, հասարակության մեջ ձեւավորում է անհանդուրժողական մոտեցում տարբեր կարծիքների նկատմամբ»,- ասաց Ա. Մինասյանը:

Հարցին`հնարավո՞ր է կոնֆլիկտի մասնակիցները հանդիպեն, առանձին խոսեն ու փորձեն հարթել ստեղծված իրավիճակը, պատգամավորն ասաց. «Կարծում եմ` առաջին հերթին իրենք պետք է նախաձեռնեին նման հանդիպում մինչ նման արտահայտություններ անելը: Հետեւաբար, չեմ կարող ասել, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն»:

Պրն Մինասյանը նաեւ նշեց, որ չի ցանկանում ԲՀԿ-ին վերագրել այդ երկու պատգամավորների պահվածքը, բայց եթե ԲՀԿ-ը, չկանխի, համարժեք գործողություններ չձեռնարկի, ապա ինքը ստիպված կլինի այդ պահվածքը վերագրել  ԲՀԿ-ին. «ԲՀԿ-ում կան նորմալ, բարեկիրթ, պետությունը սիրող, պետականությունւ հարգող  մարդիկ: Եթե այդ ուժը չի արձագանքում իր ներկայացուցիչների պահվածքին, հետագայում ես գնահատական կհնչեցնեմ»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանին  հաջորդած  ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի` Արծվիկ Մինասյանին ուղղված գնահատականներին, ՀՅԴ պատգամավորն այսպես արձագանքեց. «Նրա  օգտագործած,  կամ նրա անունից հրապարակված տեքստի բառապաշարը լիարժեք տեղավորվում է «Անասնաֆերմա» գրքի  բառապաշարի մեջ: Եվ Վահե Էնֆիաջյանը, եթե հայտնվեր էդ ֆերմայում, ինչը վստահաբար իրատեսական է, քանի որ էդ սցենարն այնտեղ նկարագրված է, Էնֆիաջյանը կարժանանար երկրորդ կարգի հերոս-անասուն կարգավիճակին: Եվ եթե մի քիչ էլ ձգտի, նաեւ բարձրագույն կոչում կստանա` առաջին աստիճանի հերոս-անասուն»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում