ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 3/4 ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱԿ-ԲՀԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԼՐՋՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16
ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 3/4 ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱԿ-ԲՀԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԼՐՋՈՒԹՅԱՆԸ
Սեպտեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը, մեր կայքում կազմակերպված էր քվեարկություն հետեւյալ հարցով. «Կստացվ՞ի ԲՀԿ եւ ՀԱԿ համագործակցությունը: Իրենց համագործակցության արդյունքում ինչպիս՞ի փոփոխություններ տեղի կունենան Հայաստանում»: Հարցմանը մասնակցել է 411 հոգի եւ պարզվել է, որ այդ համագործակցությունից «թեժ» ակնկալիքներ ունեին միայն հարցվածների 1/4-ից էլ պակաս 22 տոկոսը: Հարցվածների ամենամեծ խումբը կազմել էին նրանք, ովքեր թերահավատությամբ էին վերաբերվում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցությանը. հարցվածների 39 տոկոսը, որեւէ շոշափելի հետեւանքներ այդ համագործակցությունից չէին կանխատեսում: 22 տոկոսը կարծում էին, որ այս համագործակցությունը կպարտադրի իշխանություններին զիջումների գնալ հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ: Իսկ 13 տոկոսը վստահ էին, որ այս համագործակցությունը միայն որոշ չափով ներքին սրացումներ կառաջացնի, բայց, բառիս բուն իմաստով, «թեժ աշուն» չի լինելու: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ հանրության 3/4-ից էլ ավելին, չի հավատում, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ի վիճակի են լուրջ փոփոխություններ կատարեն Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իսկ շուրջ 40 տոկոսը ընդհանրապես լուրջ դերակատարություն նրանցից չեն սպասում: Ի դեպ, տարին փակելիս կարելի է ասել, որ ամենաճիշտ կանխատեսումն ուներ հարցվածների ամենափոքրաթիվ խումբը: ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցումը իսկապես որոշ սրացումներ, ներքաղաքական կյանքում առաջացրեց, բայց որեւէ լուրջ արդյունքներ չգրանցեց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

