«ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. «ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ԹԵԺ ԱՇՈՒՆԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՎ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. «ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ԹԵԺ ԱՇՈՒՆԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՎ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքն» այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հիշեցրեց, որ ընդդիմությունը հայտարարում էր թեժ աշնան մասին, բայց, ըստ էության, մի քանի հանրահավաքից բացի, այլ քայլեր չկատարվեցին: Միասնական օրակարգի բացակայությունն էր պատճառը, որ թեժ աշնան կանխաատեսումը տեղի չունեցավ. «Թեժ աշնան այն կանխատեսումը, որը ես ունեի, եւ կարծում եմ, որ Դուք ունեք, չստացվեց: Իմ ակնկալիքը ամբողջական իշխանափոխությունն էր, որը չեղավ աշնանը»:
Բայց քաղաքական գործընթացների առումով, աշունը, ըստ կուսակցության փոխնախագահի, թեժ էր. «Հրաշալի երկու հանրահավաք ունեցանք, 12 կետերի հետ կապված քննարկումների պատրաստակամություն»:
Մանրամասները`տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

