ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՔԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Կոտայքի մարզի Հանքավան համայնք էր այցելել Կոտայքի մարզ
Արխիվ 12-16ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՔԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Կոտայքի մարզի Հանքավան համայնք էր այցելել Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը: Համայնքի ղեկավար Շ. Հակոբյանի ուղեկցությամբ մարզպետը եղել է համայնքային կենտրոնում, ծանոթացել փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքի գրադարանի, բուժակ-մանկաբարձական կետի և համայնքային այլ հաստատությունների գործունեությանը, ինչպես նաև զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց առօրիային՝ պատասխանելով վերջիններիս կողմից բարձրացված հարցերին:
Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետն ընդգծել է Հանքավանի շարունակական զարգացումն ապահովելու, զբոսաշրջային առանձնահատկություններ ունեցող համայնքն աշխուժացնելու կարեւորությունը եւ հեռանկարները:
Այնուհետև Ա. Հարությունյանն այցելել է տեղում բնակվող հունական համայնքին պատկանող եկեղեցի:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

