ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՎՐԱ ՁՄԵՌ ՊԱՊԻ ԳԼԽԱՐԿ ՀԱԳՑՆԵԼ

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՎՐԱ ՁՄԵՌ ՊԱՊԻ ԳԼԽԱՐԿ ՀԱԳՑՆԵԼ

 

«Իրավունքի» 2014 թվականի վերջին տոնական համարի «Ուղիղ կապ» խորագրի հյուրերն էին ՀՀ բոլոր նախագահները, 90-ականներից սկսած բոլոր կարկառուն կուսակցությունների ղեկավարները եւ շատ այլ քաղաքական-հասարակական գործիչներ: Այո, դուք կռահեցիք, իրականում մեր հյուրը նույն ինքը` դերասան, նմանակող ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ էր: Ի դեպ, պարոն Բաղդասարյանը դատարկաձեռն չէր եկել խմբագրություն ու բոլոր նրանք, ովքեր զանգահարեցին ու հարց ուղղեցին սիրված դերասանին, նաեւ արժանացան ամանորյա նվերների: Մինչ «Իրավունքի» այս տարվա վերջին տպագիր համարում կկարդա՛ք, թե որտե՞ղ էր այս ընթացքում Ս. Բաղդասարյանը, ինչո՞վ է զբաղվում եւ ինչե՞ր է պատմում իր քաղաքական «հոգեզավակների» մասին, որոնց մարմնավորել է բեմում, Ձեզ ենք ներկայացնում նրա մտորումները Ամանորի շուրջ. « Փոքր տարիքից Ամանորը միշտ սիրել եմ մինչեւ դեկտեմբերի 31-ը, դրանից հետո միշտ տախտուկ է ինձ համար` ուտել-բթանալ, խմել , 3-4 տեղ նույն կենացն ասել… Ու այդ ընթացքում դու էլ արդեն ինքդ քեզնից հիասթափվում ու հոգնում ես: Հետո էլ սկսվում է ցուցակով տեղ գնալն ու շնորհավորելը միմյանց, ոմանք նույնիսկ 7 օրով փախնում են տանից` հանուն դրա: Կարծում եմ` բուն խորհրդից մենք դուրս ենք եկել: Հատկապես, երբ ասում ենք` Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, բայց չէ՞ որ չի կարելի: Ինչպե՞ս կարող է Ամանորը Սուրբ Ծննդից (գաղափարապես հարցին մոտենանք եւ կապ չունի այստող, թե ով է հավատում, ով` ոչ), բարձր լինել»: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեր օրերում Ձմեռ պապի անմեղ թոռնիկը` Ձյունանուշը, բավական վարկաբեկված կերպար է դարձել ու անգամ տարօրինակ ծառայություններ է մատուցում` աստղաբաշխական գներով, ըստ Ս. Բաղդասարյանի. «Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ, այլ համաշխարհային խնդիր է: Ամանորը` մարդու դեպի նորը գնալը, վերաճել ու հասել է բիզնեսի աստիճանի: Իսկ բիզնեսով սկսվում է սպիտակ ու սեւ շուկան: Երբ բիզնեսը, արժեքային փոփոխությունները, ուրախությունն ու հաջողությունը կապում են միայն դրամային միջոցի հետ, կարծում եմ` խնդիրի կիզակետը գտնվում է հենց այդտեղ: Օրինակ, մեզ մոտ այս օրերին կարող էին արագաչափերի վրա Ձմեռ պապերի գլխարկ հագցնեին եւ կստացվեր, որ քեզ Ձմեռ պապիկն է նկարում, բայց հետո գնա մուծվի: Մի՛ վատ զգա, որ ինքը քեզ նկարեց, որովհետեւ Ձմեռ պապիկի ֆոնդին ես ուղարկում այդ գումարը: Այսինքն` սա բիզնես է, բայց երբ արժեքային համակարգի մեջ բիզնեսը դառնում է առաջնային, սա արդեն ողբերգություն է»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում