2015-ԻՆ ԵՎՍ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Արխիվ 12-16

2015-ԻՆ ԵՎՍ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Հայկական սպորտն այս տարի եւս ունեցավ վերելքային եւ անկումային փուլեր: Ակնհայտ է, որ ոլորտն ունի լուրջ բարեփոխումների խնդիր, սակայն հատկապես որ հատվածից է պետք սկսել այդ բարեփոխումները, թերեւս տարբեր մոտեցումների տեղիք է տալիս:
Ըստ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարությանª բարեփոխումներն արվում են, առաջընթացը կա, եւ կառույցը ճիշտ ճանապարհին է: Սակայն մի փոքր այլ կարծիք ունեն տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներն ու ղեկավարները, քանզի նախաձեռնված ծրագրերն ու միջոցառումները ոչ միշտ են ընդգրկում բոլոր մարզաձեւերը: Ինչպես շատ ոլորտներ, հայկական սպորտում եւս ծայրահեղ վիճակ է. կան մարզաձեւեր, որոնք քիչ թե շատ ուշադրության կենտրոնում են, եւ կան մարզաձեւեր, որոնք ուղղակի տեսականորեն պահում են իրենց գոյությունը: Մինչդեռ մի շարք մարզաձեւեր կան, որոնք պոտենցիալ ունենալով հանդերձª տարիներ շարունակ դոփում են նույն տեղում:
Ինչեւէª 2014 թվականին հայկական սպորտի ձեռքբերումներն արդեն մեկ ամիս հետո արխիվի պիտակ կստանան, իսկ 2015 թվականին գործնականում ոչինչ չի փոխվի: 2015թ. Հայաստանի 32 մարզական ֆեդերացիաներ պետական բյուջեից կստանան 929 մլն դրամ: Սպորտի բյուջեն չի ավելացել, ինչը նշանակում է, որ 2015 թվականին մի շարք մարզական ֆեդերացիաներ կրկին հայտնվելու են լուրջ խնդիրների առաջ: Օրինակª բադմինտոնի, ռեգբիի, ջրագնդակի եւ նման այլ մարզաձեւերին պետական խորհրդանշական հատկացումները կարելի է հասկանալ: Կարելի է հասկանալ նաեւ, որ ըմբշամարտը, շախմատը կամ բռնցքամարտը անհամեմատ շատ գումար պետք է ստանան, քանզի այս մարզաձեւերն ամեն տարի մեդալներ են բերում երկրին: Բայց անհասկանալի է, երբ ֆինանսական առումով, օրինակª ձյուդոն ու սամբոն չափից ավելի անտեսված են մնում: Մինչդեռ, եթե այս երկու մարզաձեւերն էլ տարվա ընթացքում գրանցում են հաջողություններ, որոնք ավելի պատշաճ ֆինանսավորման դեպքում կարող են շատ ավելի նշանակալից լինել: Ինչեւէ, այս ամենին, եթե ավելացնենք, որ արտասահման մեկնելը եւ միջազգային մրցաշարերի մասնակցելը թանկացել է, հասկանում ենք, որ գալիք տարին ավելի բարդ է լինելու բոլորի համար էլ:

ՔՐԻՍՏԻԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում