ԱՆՄԵՂ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ԴԱՐՁԱՎ ՊՈՌՆՈԱՍՏՂ

Արխիվ 12-16

ԱՆՄԵՂ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ԴԱՐՁԱՎ
ՊՈՌՆՈԱՍՏՂ


Այս օրերին արհամարհելով ֆինանսական ճգնաժամն ու ամեն տարի հնչող նույն հայտարարությանը, թե` «Այս տարի սեղանին շատ բան չեմ դնելու», խանութներում շարունակվում է տոնական եռուզեռը: Եվ, իհարկե, էլ ի՞նչ Նոր տարի` առանց Ձմեռ պապ ու Ձյունանուշ, որոնք էլ այսօր տարբեր ձեւաչափերով իրենց ծառայություններն են առաջարկում մատուցել հենց Ամանորին:
Սակայն մի քիչ խորանալով այդ հայտարարությունների մեջ` անմիջապես ամանորյա հրաշքին հավատալու ցանկությունդ հօդս է ցնդում, ու էլ չեմ ասում, թե ինչեր ես սկսում մտածել երեկվա բարի հերոսների մասին, որոնք այսօր դարձել են, մեղմ ասած, այդքան վարկաբեկված: Դրանցից մի քանիսին անդրադարձավ նաեւ «Իրավունքը»: Եվ այսպես` սոցցանցերում մեր աչքից չվրիպեց հետեւյալ հայտարարությունը.

«Բարձրակարգ մերսում Ձյունանուշի կողմից», մինչդեռ օգտվելով այս ծառայությունից` վստահաբար, Ձյունանուշի փոխարեն հնարավոր է «ձեզ բաժին հասնի» շատ տարօրինակ մի Անուշիկ: Այնպես որ, զերծ պահեք ձեր փոքրիկներին սոցցանցային Ձյունանուշներից: Իհարկե, ավելի վատ տարբերակ էլ կա, երբ փողոցներում այսուայնտեղ փակցված է նման մի հայտարարություն. «Եթե ցանկանում եք Ամանորի կեսգիշերն անցկացնել Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հետ, ապա զանգահարեք մեզ...»: Այստեղ արդեն խոսքերն ավելորդ են. առաջին հայացքից այս անմեղ թվացող հայտարարությունը, պարզապես, «գրուպավոյ» սեքսի է նման:
Ինչեւէ, սարսափելին դեռ առջեւում է, բայց սա, իհարկե, հասարակ մահկանացուներիս համար չէ, այլ մեծահարուստ «ընտրյալների»: Մի անհայտ կազմակերպություն էլ առաջարկում է իր բարձրակարգ ծառայությունները` Ձմեռ պապ+Ձյունանուշ` հազար դոլար, իսկ Ձյունանուշը մենակ` երկու հազար դոլար: Այո, դուք կռահեցիք, Ձմեռ պապի բարի թոռնիկը, ով արդեն մեծացել է, ձեր մոտ 35-45 տարեկան «փոքրիկին» պատրաստ է զվարճացնել տոնածառի շուրջ:
Ամեն դեպքում, հորդորում ենք ամենքին` Ամանորին փնտրել տոնական հրաշքներ, ոչ թե էժանագին կամ էլիտար «կայֆեր», չէ՞ որ Նոր տարին առաջին հերթին ընտանեկան տոն է եւ լավ առիթ` հանդիպելու հին ու նոր բարեկամներին: Իսկ եթե ձեզ լիարժեք երջանկության համար Ձմեռ պապ ու Ձյունանուշ է պետք, մեր օրերում լավ կլինի նաեւ կանխավ ճշտել, թե ով է թաքնված Ձմեռ պապի սպիտակ մորուքի տակ, եւ Ձյունանուշն արդյո՞ք իր տաքուկ վերարկուի տակ, համենայնդեպս, մերկ չէ:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում